Սեպտեմբերի 13-ի գիշերը ծնողներին ասել է՝ ամեն ինչ լավ է, հանգիստ քնեք, կռիվ չկա․․․ Իսկ ժամեր անց․․․

Սեպտեմբերի 13–ին Ադրբեջանի սшնձшզերծшծ հարձակման հետեւանքով զ ո հ վել է պարտադիր ժամկետային զինծառայող Ազատ Գրիգորյանը։ Ազատն ընտանիքի միակ որդին էր։ Նա ուներ երկու քույր։

Կրտսեր քույրը սովորում է դպրոցում, իսկ ավագը բուժքույր է։ 19-ամյա Ազատ Գրիգորյանը դպրոցն ավարտելուց հետո ընդունվել էր Երեւանի Զարդարվեստի պետական ուսումնարանի Մետաղի գեղարվեստական փորագրություն բաժնում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Ազատ Գրիգորյանի հարեւանուհին, որի անունն իր խնդրանքով չենք նշի։

Ազատ Գրիգորյանը Երեւանից էր, բանակ էր զորակոչվել 2021 թվականին, ծառայում էր Վարդենիսում։ «Վերջին անգամ ծնողների հետ խոսել է սեպտեմբերի 13-ի գիշերը։ Ասել է՝ ամեն ինչ լավ է, հանգիստ քնեք, կռիվ չկա։ Ժամեր անց ինքը զ ո հ վ ե լ է սրտին ստացած բեկորային վնшսվшծքներից»,— նշեց նա։ Ազատ Գրիգորյանը հուղшրկավորվել է սեպտեմբերի 15-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։

 

Понравилась статья? Поделиться с друзьями: