Սամարղանդում մեկնարկել է Պուտին-Էրդողան հանդիպումը

Սամարղանդում մեկնարկել է Պուտին-Էրդողան հանդիպումը

Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը:

Այս մասին հաղորդում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Նախագահների հանդիպումը տեղի է ունենում «Շանհայի համագործակցության կազմակերպության» (ՇՀԿ) պետությունների ղեկավարների գագաթնաժողովի շրջանակներում։

Հանդիպման օրակարգում ընդգրկված են այնպիսի հարցեր, ինչպիսիք են ընթացիկ գլոբալ և տարածաշրջանային հարցերը, այդ թվում՝ Ուկրաինայում առկա իրավիճակը, ուկրաինական հացահատիկի փոխադրման գործարքի իրականացումը, ինչպես նաև Սիրիայում և Հարավային Կովկասում տիրող իրավիճակը:

Понравилась статья? Поделиться с друзьями: