Վերին Շորժայի ուղղությամբ կրակոցներ չկան, հեռվից հրետանու ձայներ են լսվել

Վերին Շորժայի ուղղությամբ կրակոցներ չկան, հեռվից հրետանու ձայներ են լսվել

«Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա բանակավայրի ուղղությամբ իրավիճակը հանգիստ է, կրակոցներ չկան». այս մասին 24News-ին ասել է Վերին Շորժայի վարչական ղեկավար Արտյոմ Երանոսյանը։

«Հեռվից ժամը 7:00-ի կողմերը հրետանու ձայներ էին լսվում, Ջերմուկի կողմերից էր ոնց որ, մեզ մոտ հանգիստ է», — նշել է Երանոսյանը։

Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որ սեպտեմբերի 13-ի ժամը 21։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակում է լարված մնալ։ «Այդուհանդերձ, թե՛ հայկական դիրքերի, բնակավայրերի ու քաղաքացիական ենթակառուցվածքների հրետակոծության, և թե՛ Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ ընթացող դիրքային մարտերի կրակի ինտենսիվությունը զգալիորեն թուլացել է։

Հայաստանի Հանրապետության զինված ուժերը շարունակում է ամբողջ ծավալով կատարել իր առջև դրված մարտական խնդիրները՝ անհրաժեշտ հակազդեցություն ցուցաբերելով հակառակորդին»։

Понравилась статья? Поделиться с друзьями: