«Սոթքի ուղղությամբ գիշերը հանգիստ է անցել». վարչական ղեկավար

«Սոթքի ուղղությամբ գիշերը հանգիստ է անցել». վարչական ղեկավար

«Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի ուղղությամբ գիշերը հանգիստ է եղել, կրակոցներ չկան»,-այս մասին 24News-ին ասել է Սոթքի վարչական ղեկավար Սևակ Խաչատրյանը։

«Հեռվից լսվում է հրետանու ձայնը, բայց մեր ուղղությամբ չեն կրակոցները», — նշել է Խաչատրյանը։

Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որ սեպտեմբերի 13-ի ժամը 21։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակում է լարված մնալ։

«Այդուհանդերձ, թե՛ հայկական դիրքերի, բնակավայրերի ու քաղաքացիական ենթակառուցվածքների հրետակոծության, և թե՛ Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ ընթացող դիրքային մարտերի կրակի ինտենսիվությունը զգալիորեն թուլացել է»։

Понравилась статья? Поделиться с друзьями: