Որդու զոհվելու լուրից ինքնասպանության դիմած տղամարդու որդին, պարզվում է, չէր զոհվել

Որդու զոհվելու լուրից ինքնասպանության դիմած տղամարդու որդին, պարզվում է, չէր զոհվել

Սահմռկեցուցիչ դեպք է տեղի ունեցել այսօր Վարդենիսում: Ինչպես հայտնել ենք, Վարդենիսի բնակիչներից մեկն այսօր ինքնասպանություն է գործել՝ լսելով, որ որդին գիշերը թշնամու հարձակումից զոհվել է: Ինքնասպանությունից հետո, սակայն, հերքվել է որդու զոհվելու տեղեկությունը: «Քսան րոպե չի դիմացել, հա, որդու զոհվելու մասին լսել է, չի դիմացել ու պարանով կախել է իրեն»,- «Առավոտ»-ին ասել է Վարդենիսի քաղաքապետ Ահարոն Խաչատրյանը: Ըստ նրա՝ ինքնասպանության դիմած հայրը բացի ժամկետային զինծառայող որդուց ուներ նաև մեկ դուստր եւ ՌԴ-ում բնակվող որդի:

Понравилась статья? Поделиться с друзьями: