Խոզնավարի բնակչության որոշ մասը տարհանվել է. վարչական ղեկավար

Խոզնավարի բնակչության որոշ մասը տարհանվել է. վարչական ղեկավար

Սյունիքի մարզի Տեղ համայնքի Խոզնավար վարչական շրջանի բնակչության որոշ մասը տարհանվել է, հիմնականում՝ կանայք և երեխաներ։ Այս մասին «24Նյուզ»-ին ասել է Խոզնավարի վարչական ղեկավար Վարո Գրիգորյանը։
Գրիգորյանն ասել է, որ գիշերն է ադրբեջանական կողմը ինտենսիվ կրակել է, սակայն գյուղից հեռու են եղել կրակոցները, քաղաքացիական օբյեկտներ չեն վնասվել, բնակիչների շրջանում վիրավորներ չկան։ «Հիմա էլ կրակոցներ լսվում են, բայց ինձ թվում է՝ Իշխանասարի, Սև լճի մոտակայքում է»,- ասաց Խոզնավարի ղեկավարը։

Понравилась статья? Поделиться с друзьями: