Իրադրությունը սահմանում. վերջին տվյալները. ՊՆ

Իրադրությունը սահմանում. վերջին տվյալները. ՊՆ

Ժամը 18։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում շարունակում է լարված մնալ։ Ճեպազրույցում հայտարարել է պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
«Չնայած իրավիճակի կայունացման մասին դեռ վաղ է խոսել, բայց կեսգիշերից արձանագրված հրետակոծության ինտենսիվությունը զգալիորեն թուլացել է»,- նշել է նա։
Թորոսյանի խոսքով՝ հակառակորդը հատուկ նշանակության ստորաբաժանումների կիրառմամբ ամբողջ օրվա ընթացքում փորձում է դիրքային առաջխաղացում ապահովել, մասնավորապես՝ Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ։
Հայկական կողմի կորուստների մասին տվյալները դեռ ճշտվում են։ Կեսգիշերից սկսած մինչ այժմ ադրբեջանական ստորաբաժանումները շարունակում են թիրախավորել նաև սահմանամերձ բնակավայրերն ու քաղաքացիական ենթակառուցվածքները։

Понравилась статья? Поделиться с друзьями: