Զոհված զինծառայողներից մեկը «Բերդ» պարային անսամբլից էր

Զոհված զինծառայողներից մեկը «Բերդ» պարային անսամբլից էր

«Բերդ» պարային անսամբլի ֆեյսբուքյան էջը հայտնում է. «Կրկին ցավալի ու անդառնալի կորուստ ունեցանք: «Բերդ» պարային անսամբլի պարսպից մի նախշուն քար պակասեց, մի հրաշալի պարող, լուսավոր մի երիտասարդ ու Հայրենիքի պաշտպան: Նրա տեղը «Բերդ» անսամբլի պարողների շարքում թափուր մնաց: Սակայն քեզ սիրով կհիշեն բոլորը, սիրելի՛ Լավրենտի, երբ ամեն անգամ «Բերդը» բեմ բարձրանա»:

 

Понравилась статья? Поделиться с друзьями: