«Քեզ նման սպային չեմ թողնի գնալ «Եղնիկներ»-ից», — ասում էր Քյոխը… Հերոս Ռոբերտը 150 կմ քայլել է ու իր 70 հոգանոց խմբին դուրս է բերել շրջափակումից, վիրավոր զինվորներն էլ հետը…

Ռոբերտ Հասրաթյանը ծնվել է 1992 թվականի մայիսի 20-ին Արարատի մարզի Այգեստան գյուղում։ Երկու տարի սովորել է Ք. Իվանյանի անվան ռազմական վարժարանում, ապա Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում։ 2013 թվականին լեյտենանտի կոչումով ծառայության է անցել «Եղնիկներ»-ում որպես դասակի հրամանատար, իսկ ամիսներ անց արդեն վաշտի հրամանատար։ Մասնակցել է Քառօրյա պատերազմին։ 2016 թվականին նույն զորամասում նշանակվել է որպես գումարտակի սպառազինության գծով տեղակալ՝ ավագ լեյտենանտ կոչումով։ 2017 թվականին ստացել է կապիտանի, իսկ հետագայում արդեն մայորի կոչում։ Արժանացել է բազմաթիվ շքանշանների, պատվոգրերի, խրախուսանքների՝ «Վազգեն Սարգսյան» մեդալ, «Անբասիր ծառայության համար» 1-ին աստիճանի մեդալ, «Մարտական ծառայության» մեդալ և այլն։

Нет описания.

44-օրյա պատերազմի առաջին իսկ օրից Ռոբերտը եղել է առաջնագծի տարբեր թեժ կետերում՝ Հաթերք, «Եղնիկներ», և ապա իր վերջին մարտական ուղին անցել Հադրութում։ Իր զորքի հետ արիաբար մարտնչել է թշնամու դեմ, 2 անգամ ընկել շրջափակման մեջ և մոտ 150 կմ քայլելով՝ 70 հոգանոց խմբին դուրս բերել շրջափակումից` իրենց հետ տանելով վիրավոր զինվորներին։ Արցախի հերոս Կարեն Ջալավյանի («Քյոխ») սիրելի սպան էր։ «Նա՛ռ («ամուր», «պինդ» իմաստով)»,- այդպես էր դիմում Կարեն Ջալավյանը Ռոբերտին,- «քեզ նման սպային չեմ թողնի գնալ «Եղնիկներ»-ից»։ Այդ իսկ պատճառով բազմիցս մերժել է Ռոբերտի տեղափոխման դիմումը, ով փորձում էր հնարավորինս մոտ լինել նաև նորակազմ ընտանիքին ու անդրանիկ զավակին։

Нет описания.

Պատերազմի առաջին օրվանից Ռոբերտի մայրն էլ իր դիրքն էր պահում՝ որպես գումարտակի բուժ. կետի պետ։ Ավաղ՝ սեփական որդու կյանքը փրկել չհաջողվեց: Ռոբերտը վերջին մարտը վարել է Դրախտիկ գյուղում, որտեղ էլ ընկել է հոկտեմբերի 21-ին 8 ընկերների հետ միասին…

Понравилась статья? Поделиться с друзьями: