Անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում… Սպասվող եղանակի մասին

Հանրապետության տարածքում`

Սեպտեմբերի 8-ի գիշերը առանձին շրջաններում, 7-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 8-ի ցերեկը, 9-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Եղանակը Հայաստանի Հանրապետությունում և Արցախում

Քամին՝ հյուսիս-արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 7-ից աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով:

Եղանակը ՀՀ մարզերում և Արցախում

Երևան քաղաքում՝

Սեպտեմբերի 8-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 7-ի գիշերը և առավոտյան սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-19 մ/վ:

Եղանակը մայրաքաղաքում
 
Понравилась статья? Поделиться с друзьями: