Տղաս առավոտից համոզում էր գնալ սրճարան․․․ Միայն հետո իմացա պատճառը․․․ Իմ որդին ուղղակի հրաշք է․․․

Մի քանի օր առաջ ստիպված էի որդուս հետ գնալ աշխատանքի։ Նա մի քանի ժամ համբերատար սպասեց՝ մինչ ես կավարտեմ իմ գործարքը։ Նա իրեն շատ լավ էր պահում, հանգիստ զբաղեցնում էր ինքն իրեն, մինչ ես աշխատում էի։ Ու երբ ավարտեցի աշխատանքս, մենք միասին գնացինք սրճարան, որտեղ էլ տղաս մի արկղիկ նկատեց։ Վրան գրված էր, որ գումար են հավաքում՝ հիվանդ փոքրիկների համար։ Նաև փակցրած էր մի երեխայի լուսանկար, ով, ակնհայտ էր, որ լուրջ հիվանդ է։

Որդիս խնդրեց, որ մենք էլ գումար գցենք, բայց, ցավոք, միայն բանկային քարտ ունեի, դրամապանակիս մեջ առհասարակ կանխիկ գումար չկար։ Տղայիս աչքերում արցունքներ նկատեցի․․․ Նա այնքան է սիրում մարդկանց, հատկապես երեխաներին․․․ Ես խոստացա հետո անպայման վերադառնալ ու գումար գցել արկղիկի մեջ։

Երեկոյան, երբ պառկում էինք քնելու, տղաս մոտեցավ ինձ ու ուրախ-ուրախ ասաց, որ ատամն ընկել է։ Իսկ մենք փոքրիկ ավանդույթ ունենք․ ամեն անգամ, երբ նրա ատամն ընկնում է, գիշերը բարձի տակ գումար ենք դնում։ Քանի որ արդեն ուշ երեկո էր, տնից դուրս գալ չէի կարող, հին պայուսակիս մեջից 5000 դրամ գտա։ Ինչ արած, այլ տարբերակ չունեի, ստիպված դա դրեցի բարձի տակ։

Առավոտյան որդիս ոգևորված պատմում էր, թե այդ գումարով ինչեր է գնելու․

Նոր խաղով դիսկ գնեմ․․․ Չէ, չէ․․․ Հիշու՞մ ես այն կանաչ մեքենան, գուցե դա վերցնենք․․․ Իսկ եթե գնեմ սուպեր հերոսով այն շապիկը․․․ Չէ, ավելի լավ է բոքսի ձեռնոցներ։

Սակայն 5 րոպե անց նրա ոգևորությունը ի սպառ վերացավ։ Ասաց, որ ոչ մի խաղալիք չի ուզում, խնդրեց, որ իրեն տանեմ երեկվա սրճարանը։ Ես էլ կարծեցի, թե որոշել է գումարը այնտեղ ծախսել։

Երբ հասանք տեղ, ասացի․

Ի՞նչ ես ուզում պատվիրենք։ Դու՞ ես այսօր հյուրասիրում։

Нужна помощь" сделал гайд для НКО, как собирать пожертвования в валюте

Ոչ, ոչ մի բան էլ չենք պատվիրելու․․․ Ես ոզում եմ մի երեխայի օգնել։

Տղաս մոտեցավ գումարով արկղիկին ու իր գումարը գցեց մեջը։

Այս լուսանկարի երեխան հաստատ կլավանա, չէ՞։

Հա, անպայման կլավանա․․․

Որքան եմ հպարտանում նրանով, չեք պատկերացնում․․․

Նյութը պատրաստեց Տեղեկատու կայքը

 

Понравилась статья? Поделиться с друзьями: