Հակառակորդի կրակոցից զինվոր է մահացել…ինքնությունը հայտնի է

Փաստի առթիվ կայազորային քննչական բաժնում նախապատրատվում են նյութեր…

Սեպտեմբերի 5-ի երեկոյան հայ-ադրբեջանական սահմանագոտու արեւելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում, նախնական տվյալներով` հակառակորդի արձակած կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Արման Գագիկի Սարգսյանը (ծնված 2002թ.): Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ՊՆ-ից։

Փաստի առթիվ կայազորային քննչական բաժնում նախապատրատվում են նյութեր:

Պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ իր զորակցությունը հայտնում Արման Սարգսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակից ընկերներին:

Понравилась статья? Поделиться с друзьями: