Կյանքից վաղաժամ հեռացել է մեր քաղաքի լուսավոր ու դրական կերպարներից մեկը

Կյանքից վաղաժամ հեռացել է մեր քաղաքի լուսավոր ու դրական կերպարներից մեկը

«Խորը վշտով և մեծ ցավով տեղեկացնում ենք, որ կյանքից վաղաժամ հեռացել է Լիլիթ Հայկի Սարգսյանը։ Լիլիթի հուղարկավորությունը տեղի է ունեցել 03.09.2022 թ. Ջրառատի սբ. Կարապետ եկեղեցում։

Հրապարակումը կիսվելով՝ Լիլիթ Ստեփանյանը գրում է․

«Առավոտյան լսեցինք հերթական բոթը․ սեպտեմբերի 1-ն իր խորհրդով անէացավ րոպեի մեջ։

Մահացել է մեր քաղաքի լուսավոր ու դրական կերպարներից մեկը, մեծ ապագա ունեցող երիտասարդ աղջիկ` Լիլիթը, ով դեռ այնքան երկար պիտի ապրեր, լուսավորեր ու երջանկացներ, երջանիկ լիներ իր ընտանիքի, հարազատների ու ընկերների հետ։
Դժվար է խոսելը։ Ցավակցություններս Լիլիթի ընտանիքին, հարազատներին, ընկերներին, մեզ։ Ցավոք, նման դեպքերում կորցնում ենք բոլորս»։

Նշենք, որ Լիլիթը մասնագիտությամբ երաժիշտ էր, նաև սովորել է Բրյուսովի անվան համալսարանում։ Նա ծնունդով Հրազդանից էր։

 

Понравилась статья? Поделиться с друзьями: