Առավոտյան աղոթք.

Առավոտյան աղոթք, որն ի զորու է լիովին փոխել ձեր կյանքը դեպի լավը Տե՛ր, եթե շրթներս բացես, բերանն իմ կերգի օրհնությունը քո (Սաղմոս 50, 17): Գոհանում եմ Քեզանից, ո՜վ Տեր իմ ու Աստված իմ, ու օրհնում եւ փառավորում : Քո սուրբ անունը, որ պահեցիր այս գիշեր Քո անարժան ու մեղավոր ծառային ողջ վտանգներից ու փորձություններից՝ խաղաղությամբ հասցնելով առավոտյան այս ժամին:

Եւ արժանացրիր տեսնելու Քո ողորմության լույսը: Աղոթքի այս բառերը օգնում են իրագործել նպատակներն ու հաջողությամբ ավարտել ձեռնարկած գերծը: Աղոթքի ազդեցությունը և Ձեր ջանքերը կնպաստեն,որ հաջողությամբ հասնեք նպատակին: «Աստվա՛ծ իմ,Քո տնօրինության տակ է իմ ամբողջ կյանքը, և ես հավատում եմ Քո օգնությանն ու օրհնությանը:

Հաջողություն տուր ինձ՝ Աստծո ծառայիս (անունը): Խնդրում եմ երկնքի արքային հպվել իմ ճակատագրին և այն ուղղորդել հաջողության ճանապարհով, որպեսզի իմ կյանքը գերագույն իմաստ ձեռք բերի, որ գործերս միշտ հաջողությամբ պսակվեն, որ խոչընդոտների չհանդիպեմ: ԱՄԵՆ».

 

Понравилась статья? Поделиться с друзьями: