Օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով․․․ Երբ կփոխվի եղանակը․․․

Ուշադրություն
Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում սեպտեմբերի 1-4-ին ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +38…+40 աստիճանի։

Եղանակը Հայաստանի Հանրապետությունում և Արցախում
Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Հանրապետության տարածքում`
Սեպտեմբերի 2-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 5-6-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ:

Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 5-6-ը կնվազի 6-8 աստիճանով:

Եղանակը ՀՀ մարզերում և Արցախում

Երևան քաղաքում՝
Սեպտեմբերի 2-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Եղանակը Երևանում

Понравилась статья? Поделиться с друзьями: