Մարդու համար ամենաօգտակար 3 սենյակային բույսերը․ պարտադիր դրեք դրանք ննջասենյակում

Գոյություն ունի սենյակային բույսերի հսկայական տեսականի, սակայն կարևոր է իմանալ, թե դրանցից որը ինչ օգուտ կամ վնաս ունի մարդու համար։

Մասնագետները վստահեցնում են, որ պարտադիր պետք է ննջասենյակում դնել այս տեսակի սենյակային ծաղիկները․ դրանք միայն դրական ազդեցություն կունենան տան բնակիչների առողջության վրա։

полезные растения

Առաջինը՝ քլորոֆիտումն է։ Այն համարվում է օդը մաքրելու բնագավառում առաջատար։ Ընդամենը 1-2 ծաղկամանով քլորոֆիտում աճեցնելով՝ կկարողանաք չեզոքացնել օդում եղած ֆորմալդեհիդները, որոնք արտադրվում են բնակարանի ջերմամեկուսացման արդյունքում։

Քլորոֆիտումը նաև վերացնում է բակտերիաները։ Իզուր չեն ասում, որ այս ծաղիկն անհաղթելի է վնասակարների կողմից։

Օգտակար ծաղիկների շարքին է պատկանում նաև խորդենին։ Այն արտադրում է օգտակար միացություններ, որոնք օժտված են հանգստացնող հատկություններով։ Իսկ դրա տերևները օդի մեջ բաց են թողնում կենսաբանորեն ակտիվ նյութեր, որոնք ոչնչացնում են ստաֆիլակոկներն ու ստրեպտոկոկները, ախտահանում են սենյակն ու վանում ճանճերին։ Այդ իսկ պատճառով այն խորհուրդ է տրվում դնել ոչ միայն ննջարանում, այլև խոհանոցում։

полезные комнатные растения

Էլ ինչպե՞ս կլինի առանց ֆիկուսի։ Այս փքուն բույսն օժտված է ֆիտոնցիդ հատկություններով, մաքրում է տոքսիններից։ Այնպես որ լավ կլինի, եթե ձեր բնակարանի տարբեր հատվածներում ֆիկուս դնեք։ Այն կխոնավեցնի օդը և կհագեցնի թթվածնով։ Փայլուն տերևներն իրենց վրա կուտակում են փոշին, ու դրանք հարմար է լվանալ։

Фикус каучуконосный (эластика): уход в домашних условиях, пересадка

Նյութը պատրաստեց Տեղեկատու կայքը

 

 

Понравилась статья? Поделиться с друзьями: