Ահա թե ինչպես կարելի է հեշտությամբ մաքրել պատառաքաղներն ու գդալները․ Պարզ բայց շատ արդյունավետ միջոցներ

Յուրաքանչյուր տնային տնտեսուհի պետք է իմանա, թե ինչպես կարելի է մաքրել գդալներն ու պատառաքաղները՝ առանց դրանք քերծելու։ Այս խնդիրը հաղթահարելու համար կօգնի 6 եղանակ, որոնց օգտագործումը մեծապես կհեշտացնի Ձեր կյանքը։

Մեթոդ առաջին 

Պատառաքաղներն ու գդալները մաքրելու ամենապարզ և ամենահեշտ միջոցը դրանք եռացնելն է։ Տարայյի մեջ լցրեք 2 լիտր ջուր, ավելացրեք 2 ճ.գ. խմորի սոդա և նույն քանակությամբ աղ: Լավ խառնեք և հասցրեք եռման աստիճանի։ Սպասքը լցրեք ջրի մեջ և 20 րոպե պահեք միջին ջերմաստիճանի վրա։ Գդալներն ու պատառաքաղները սառչելուց հետո լվացեք հոսող ջրի տակ և չորացրեք։

Մեթոդ երկրորդ 

Գազավորված ըմպելիքները, ինչպիսիք են կոլան, ֆանտան և սփրայթը, նույնպես ազդում են աղտոտվածության վրա: Չէ՞ որ դրանք պարունակում են կիտրոնաթթու, որն օգնում է մաքրել սպասքը։ Այս մեթոդի կիրառման համար հարմար է նույնիսկ երկար ժամանակով բացված ըմպելիքը։ Այնպես որ մի թափեք այն, եթե այլևս գազեր չկան, այլ օգտագործեք որպես մաքրող միջոց։ Խորը տարայի մեջ լցրեք սփրայթը (ավելի լավ է վերցնել այս ըմպելիքը, քանի որ այն անգույն է)։ Լցրեք գդալներն ու պատառաքաղները դրա մեջ 10 րոպեով։ Այնուհետև լվացեք դրանք հոսող ջրի տակ և չորացրեք:

Մեթոդ երրորդ 

Այս մեթոդը օգնում է հեռացնել նույնիսկ ամենահամառ կեղտը: Փոքր ամանի մեջ խառնեք սոդան և հեղուկ օճառը, մինչև այն դառնա համասեռ մածուկ։ Ատամի խոզանակի օգնությամբ ստացված զանգվածը քսեք սպասքի աղտոտված հատվածներին և մանրակրկիտ մաքրեք։ Ապա լվացեք հոսող ջրի տակ:

Մեթոդ չորրորդ 

Բուսական յուղի վրա ավելացրեք մի քանի կաթիլ կիտրոնի հյութ։ Փափուկ, չոր կտորի օգնությամբ միջոցը քսեք սպասքի վրա և մաքրեք։ Այնուհետև լվացեք հոսող ջրի տակ:

Մեթոդ հինգերորդ 

Նույնիսկ սովորական կարտոֆիլը կօգնի մաքրել չժանգոտվող պողպատից պատրաստված սպասքը։ Եվ այս ամենը շնորհիվ օսլայի: Այն թույլ է տալիս վերականգնել մգացած գդալների և պատառաքաղների փայլը: Կարտոֆիլը կտրատեք մեծ կտորներով և քսեք կեղտոտված սպասքի վրա, այնուհետև լավ լվացեք:

Մեթոդ վեցերորդ 

Սպասքի կեղտոտ հետքերը մաքրելու համար կօգնի նաև ատամի մածուկը: Քսեք այն խոնավ փափուկ կտորի վրա և դրանով մաքրեք սպասքը, թողեք 10 րոպե, ապա նշված ժամանակից հետո մանրակրկիտ լվացեք հոսող ջրի տակ:

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

(Visited 24 times, 24 visits today)

Понравилась статья? Поделиться с друзьями: