Ինչ չի կարելի պարտքով տալ, անգամ եթե շատ են խնդրում

Որևէ մի բան պարտքով տալուց առաջ պետք է լավ մտածել։ Երբեք մի առաջնորդվեք միայն կարեկցանքի զգացումով։ Որոշ դեպքերում անգամ ավելի լավ է մերժել, որ չվնասեք ինքներդ ձեզ։ Կան այս մասին վկայող բազմաթիվ սնահավատություններ։

Народные приметы и суеверия

Աղ

Հավանաբար ձեր հարևանները ևս բազմից թակել են ձեր դուռը ու մի փոքր աղ խնդրել՝ խոստանալով վերադարձնել։ Երբ պարտքով աղ եք տալիս, ապա կա մեծ հավանականություն, որ ինքնակամ հրաժարվում եք սիրուց, դեպի ձեզ եք բերում աղքատություն ու անհաջողություններ։ Եթե չեք կարող մերժել, ապա հենց աղը տալու պահին ասեք, որ պարտքով չէ, ուղղակի եք տալիս։

Ափսեներ ու բաժակներ

Չի կարելի պարտքով տալ սպասքեղեն։ Երբ մարդիկ օգտագործում են սպասքը, այն կլանում է տերերի էներգետիկան։ Այնպես որ երբ այն տալիս եք պարտքով, դրանք կարող են կլանել ուրիշների ամհաջողությունները, ու հետո փոխանցել ձեզ։

Народные приметы и суеверия

Հագուստ

Ինչպես և սպասքեղենի դեպքում, իրերը նույնպես պահպանում են կրողի էներգետիկան։ Այնպես որ մի տվեք ձեր հագուստը անգամ ամենամտերիմներին։ Ձեր մեջ մերժելու ուժ գտեք։ Իսկ եթե մերժել չեք կարող, ապա խնդրեք սիմվոլիկ գումար՝ ընդամենը մի քանի մետաղադրամ։ Այդպես դուք ոչ թե պարտքով տված կլինեք, այլ իբր թե կվաճառեք։ Դա կօգնի շրջանցել անհաջողությունները։

Народные приметы и суеверия

Ահա ևս մի քանի իր, որոնք արգելվում է պարտքով տալ․

  • ավել
  • հաց
  • զարդեր
  • ասեղ։

Մի տվեք պարտքով գումար, երբ արևն արդեն մայր է մտել, նաև եկեղեցական տոների օրերին։ Նաև երբեք մի տվեք ձեր վերջին գումարը։

Народные приметы и суеверия

Մարդկանց օգնելը բարի գործ է, բաց մի արեք դա ի վնաս ձեզ։

Նյութը պատրաստեց Տեղեկատու կայքը

 

 

Понравилась статья? Поделиться с друзьями: