Եռամսյա հավաքի մասնակցող Վահե Դոխոյանին սրտի կաթվածով զորամասից հիվանդանոց են տեղափոխել

Օրեր առաջ սրտի կաթվածով զորամասից շտապ օգնության մեքենայով տեղափոխվեցի հոսպիտալ, ապա սրտաբանական հիվանդանոց։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Վանաձորի ավագանու «Հայրենիք» խմբակցության ղեկավար Վահե Դոխոյանը:

Նա նաեւ նշել է. «Բազմաթիվ հետազոտությունների արդյունքում պարզ դարձավ որ կենսական նշանակություն ունեցող 1 սրտանոթ փակված է 75%-ով, որի արդյունքում ստենտավորվեցի։

Ավելի ուշագրավ մանրամասներ մի փոքր ավելի ուշ….

Այս պահին ուզում եմ առաջին հերթին շնորհակալություն հայտնել հոսպիտալի և սրտաբանական հիվանդանոցի հոգատար անձնակազմին։ Շնորհակալ եմ նաև ինձ ճանաչող և չճանաչող այն մարդկանց, ովքեր այս օրերին հետաքրքրվում էին իմ առողջությամբ։

Հիմա հետվիրահատական վերականգնողական բուժում եմ ստանում, արդեն վիճակս լավ է, ամեն ինչ կարգին է»:

Նշենք, որ Վահե Դոխոյանը օգոստոսի 1-ին մեկնել էր ծառայելու ՀՀ Զինված ուժերի կազմում՝ եռամսյա հավաքներին մասնակցելու շրջանակներում:

 

Понравилась статья? Поделиться с друзьями: