4 անուղղակի նշաններ, որոնք վկայում են խոլեստերինի բարձր մակարդակի մասին

Խոլեստերինի բարձր մակարդակն ակնհայտ ախտանշաններ չունի, սակայն կան 4 անուղղակի նշաններ, որոնցից կարելի է ենթադրել հնարավոր խնդրի մասին։

Այդ նշանների մասին խոսել է բրիտանացի բժիշկ Դեբորա Լին:

Ինչպես հայտնում է Daily Express-ը, առաջին նշանը եղջերաթաղանթի կորի վրա մոխրագույն կամ սպիտակավուն նստվածքներն են։

Սա բնական է 45 տարեկանից բարձր մարդկանց համար, սակայն երիտասարդների մոտ այս ախտանիշը կարող է վկայել խոլեստերինի բարձր մակարդակի մասին։

Երկրորդ նշանը մաշկի տակ ճարպի դեղնավուն նստվածքներն են՝ վերին եւ ստորին կոպերի ներքին կողմերում, ինչպես նաեւ քթի հատվածում։

Սովորաբար այդ նստվածքները սիմետրիկ են լինում: Երբեմն դրանք կարող են առաջանալ մատների, ծնկների, կրունկի ջլերի կամ ոտքերի ջլերի վրա:

Բարձր խոլեստերինի երրորդ նշանը ձեռքի դաստակների դեֆորմացիան է, որը կոչվում է Դյուպուիտրենի կոնտրակտուրա:

Այդպիսի վիճակում նկատվում է մատնեմատի եւ ճկույթի ջլերի լարվածության աճ, ինչի հետ կապված՝ դրանք հնարավոր չի լինում ուղղել։

Այս խնդրին բախվում են նաեւ ծխող, ալկոհոլ օգտագործող կամ շաքարախտ ունեցող մարդիկ։

Չորրորդ նշանը վերջույթներում վատ շոշափվող զարկերակն է:

Ստետոսկոպի միջոցով խցանված զարկերակներում բժիշկը կարող է աղմուկ լսել:

Որոշ դեպքերում հնարավոր է նաեւ սրտում աղմուկ լինի։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը

Понравилась статья? Поделиться с друзьями: