Իմ չծնված բալին, իմ չծնված հրեշտակին սպ ш նեցին․․․ Հետո մш հ վш ն դուռը հասցրեցին Մերիիս․․․

Երեկ՝ օգոստոսի 27-ին, Լոռու մարզի Փամբակ գյուղում նույն գյուղի բնակիչ, 20-ամյա Մերի Գրիգորյանի հոգեհшնգիստն էր: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում Մերիի հարազատները, համագյուղացիները, իրենց զայրույթն ու վրդովմունքն էին հայտնում, որ «Վանաձոր» բժշկական կենտրոնը փորձում է հանրությանը մոլորեցնել՝ կեղծ ու մտшցшծին տեղեկություններ տարածելով, թե իբր Մերին Երևանի Հանրապետական ծննդատուն է տեղափոխվել գիտակցությունը տեղը, կայուն վիճակում:

«Այդ ամենը լկտի սուտ է: Մեր հրեշտակ Մերին «Վանաձոր» բժշկական կենտրոնի մի քանի բժիշկների ձեռքով է մш հ ш ցել: Մինչ այդ նրանց քար անտարբերության հետևանքով Մերիի պտուղը նույնպես մш հш ց ш վ: Ու այսքանից հետո փորձում են հանրությանը մոլորեցնել, թե Մերին առողջ է տեղափոխվել Երևան: Նորից ենք կրկնում. այդ ամենը լկտի սուտ է: Էդ ընտանիքը մեր գյուղի ամենահարգված ընտանիքներից էր: Երիտասարդ ամուսինները սպասում էին իրենց առաջնեկին, ու անգամ ճշտել էին երեխայի սեռը՝ տղա էր: Մերիին ու նրա ամուսնուն՝ Վարդանին, ոչ միայն գյուղում էին լավ ճանաչում, այլ նաև՝ Լոռու մարզում:

Մեր հրեշտակին՝ 20-ամյա ծննդկան Մերիին ու նրա պտղին սպանել են Վանաձորի բժշկական կենտրոնում․ ինչ են պատմում հարազատները

Երիտասարդ ամուսինները մի քանի օրվա ընթացքում բարի լուրի էին սպասում, որ իրենց օջախում արու զավակ է ծնվելու: Անգամ երեխայի համար գնումներ էին կատարել, որոշել էին անունը: Ողջ գյուղն ասում էր, որ էդ երեխան հորը՝ Վարդանին է քաշելու, ով իր ապրելակերպով ու նիստուկացով գյուղի ամենասիրված ու բարի երիտասարդներից է: Միշտ ընկերների մոտ ասում էր. «Մեր առաջնեկը տղա է լինելու, Հայոց բանակին զինվոր ենք տալու»: Ի՞նչ իմանար, որ Վանաձորի հիվանդանոցի որոշ բժիշկների անփութության հետևանքով նրա նպատակները կմնան անկատար»:

Ֆոտոլրագրողի հետ զրույցում Մերիի մայրն էլ ասում էր. «Իմ չծնված բալին, իմ չծնված հրեշտակին Վանաձորի բժիշկները սպանեցին: Հետո մш հ վш ն դուռը հասցրեցին Մերիիս: Փեսաս՝ Վարդանը, նրանց նույնիսկ խնդրել է, հորդորել, որ իր հրեշտակ կնոջը շտապ տեղափոխեն Երևան, բայց Վանաձորի ծննդատան բժիշկները մի բան էլ մուննաթ են եկել, թե ոչ մի խնդիր չկա, ներվերի հետ է կապված: 2-3 օր իմ աղջիկը անգիտակից, թուլացած վիճակում է գտնվել Վանաձորի հիվանդանոցում: Ո՞վ է տեսել 21-րդ դարում առողջ աղջկան բերես ծննդատուն՝ հույսով, հավատով սպասելով, որ 20 տարեկան աղջիկը զգալու է մայրանալու բերկրանքը, ու մեկ էլ ստանում ես բոթը, թե պտուղը մш հ ш ց ել է: Լավ, պտուղը մш հ ш ցել էր, բայց կարող էիք կեսարյան վիրահատությամբ մш հ ш ցшծ պտուղը հեռացնել ու այդ ժամանակ մեր Մերին հիմա ողջ կլիներ:

Աղջկան ոչ մի բժշկական օգնություն Վանաձորում չեն ցուցաբերել, անկապ դեղեր են նշանակել ու ներարկել: Ու երևի զգալով, որ Մերին արդեն կենաց ու մш հու պայքար է տանում, երեխուս ռեանոմոբիլով տեղափոխում են Երևան: Բայց ռեանոմոբիլն էլ էլի Վանաձորի հիվանդանոցի բժիշկների մեղքով շատ ուշ է տեղ հասել:

Մեր հրեշտակին՝ 20-ամյա ծննդկան Մերիին ու նրա պտղին սպանել են Վանաձորի բժշկական կենտրոնում. թող իրենց մեղքը չբարդեն Երևանի Վերարտադրողական ...

Մենք վստահ ենք, որ Մերիի կյանքը հնարավոր էր փրկել, եթե Վանաձորի հիվանդանոցում մի քանի օր շարունակ մեր գլխի տակ փափուկ բարձ չդնեին, այլ բարձր պահեին Հիպոկրատին տված երդումը: Մերին ոչ թե մш հ ш ց ել է Երևանի Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի բժիշկների մեղքով, այլ՝ Վանաձորի բժշկական կենտրոնի: Երևանում փորձել են ամեն ինչ անել՝ մեր էրեխու կյանքը փրկելու համար, բայց անզոր են եղել:

Մենք գիտենք, որ մեր էրեխու կյանքը ետ չենք բերի, բայց պահանջում ենք առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանից, Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանից, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից, որպեսզի այս գործը վերցնեն իրենց անմիջական հսկողության տակ, որ հետագայում նման վայ-բժիշկների պատճառով նման դեպքեր տեղի չունենան»:

Շարունակություն՝ սկզբնաղբյուրում։

 

Понравилась статья? Поделиться с друзьями: