Բժիշկները չէին ցանկանա, որ սա հայտնվեր համացանցում. Ճիճուները փամփուշտի պես «դուրս կթռչեն» մի գիշերում. շատ էժան ժողովրդական միջոց

Էնտերոբիոզը լայնորեն տարածված ճիճվային հիվանդություն է:

Հարուցիչը սրատուտն է, որը 0,5 սմ երկարությամբ սպիտակ որդ է: Սրատուտները ապրում են մարդու բարակ աղիների ստորին և հաստ աղիների վերին հատվածներում: Էգ սրատուտները դուրս են գալիս հետանցքից և մաշկի տվյալ հատվածի ծալքերում ձվադրում: Էգը կարող է արտազատել 10- 12 հազար ձվիկ, որոնք մի քանի ժամ հետո դառնում են վարակիչ:

Ձվադրումը հաճախ տեղի է ունենում գիշերը, որի ընթացքում սրատուտը արտադրում է մի նյութ, որի միջոցով ձվիկները կպչում են մաշկին` առաջացնելով ուժեղ քոր: Կայուն իմունիտետի բացակայության պատճառով էնտերոբիոզով արդեն հիվանդացած անձիք կարող են նորից վարակվել և հիվանդանալ, թեև սրատուտի կյանքի տևողությունը 30-40 օր է:

Սրատուտը տեղավորվում է աղու լորձաթաղանթի մեջ` այնտեղ առաջացնելով բորբոքային պրոցես: Ձվերի հասունացումը օրգանիզմի մեջ տեղի է ունենում, երբ դրանք ձեռքերի կամ այդ ձվերով վարակված սննդամթերքի և ջրի միջոցով բերան են ընկնում:

Երեխաների եղունգները կրծելու սովորությունը կարող է վարակման կամ ինքնավարակման պատճառ դառնալ: Ապացուցված է, որ ճանճերը նույնպես կարող են փոխանցել սրատուտի ձվերը:

Понравилась статья? Поделиться с друзьями: