Կենդանակերպի 2 ամենաբարի նշանները.

1. Ձկներ

Անկեղծ Ձկները անսահման բարի ու բարեհոգի են, ու նրանց հետ չափազանց հաճելի է շփվելը: Թեկուզ մի փոքր նրանց հետ շփվելով` կարելի է հասկանալ, որ նրանք համեստ, բարի և նուրբ էակներ են: Նրանց համար դժվար է ձեզ մերժելը, նույնիսկ եթե չունեն միջոցներ կամ ժամանակ ձեզ օգնելու համար:

Նրանք ունակ են հանգիստ լսելու ձեզ, հասկանալու ձեր խնդիրները, մտնել ձեր դրության մեջ, ձեզ հետ հավասար զգալ ձեր հոգեկան ներաշխարհը: Սա հորոսկոպի ամենաընկերասեր նշանն է: Նրանք երբեք փոխհատուցում չեն ակնկալում իրենց կատարած բարի գործերի համար, իսկ դա արդեն իսկ բարության և նրբության դրսևորում է:

2. Առյուծ

Շատերը սովոր են Առյուծների մեջ ինքնավստահություն, ուժ տեսնել, նրանց համեմատելով հենց առյուծ կենդանու հետ: Ոչ մեկը չի ժխտում, որ նրանք ինքնասիրահարված ու ինքնագլուխ մարդիկ են, բայց բարությունն էլ նրանց ամենակարևոր հատկանիշներից մեկն է:

Նրանք ոչ մեկի վատը չեն ուզում, բարեսիրտ և նրբանկատ:

 

Понравилась статья? Поделиться с друзьями: