Ինչ է սպասվում կենդանակերպի ամեն նշանին օգոստոսի 29-ից մինչև սեպտեմբերի 4-ը․․․Աստղագուշակ ողջ շաբաթվա համար

Ինչ է սպասվում կենդանակերպի ամեն նշանին օգոստոսի 29-ից մինչև սեպտեմբերի 4-ը․․․Աստղագուշակ ողջ շաբաթվա համար

ԽՈՅ 

Շաբաթվա սկիզբը թեթև, հետաքրքիր ու ոգեշնչող կլինի: Դուք կկարողանաք նկատելի առաջընթացի հասնել գործերում, եթե ժամա-նակը զուր չվատնեք: Չարժե անհանգստանալ դատարկ բաների պատճառով. մտածեք, թե ինչն է ձեզ համար իսկապես կարևոր:Լավ կանցնեն այն մարդկանց հետ հանդիպումները, որոնց վաղուց էիք ուզում դուր գալ: Կարող եք նախաձեռնող լինել գործերում և անձնական հարաբերություններում: Շրջապատողները միայն ուրախ կլինեն դրա համար: Շա բաթվա երկրորդ կեսին շատ բաների մասին պիտի մտածեք: Այդ հատվածը հարմար կլինի տեղեկատվություն հավաքելու և վերլուծելու, փաստերն ուսումնասիրե լու և համադրելու համար: Դուք չեք խճճվի ու ճիշտ եզրահանգումներ կանեք: Շաբաթվա վերջին օրերը լավը կլինեն ուղևորությունների համար: Պայմանները փոխելը, նոր վայրերում լինելը հաճելի կլինի:

ՑՈՒԼ 

Այս շաբաթ հանգստություն պահպանելը հեշտ չի լինի: Տրամադրությունը սովորականից հաճախ կփոխվի, և նրա վրա երբեմն ամեն մանրուք ազդեցություն կու նենա: Լավ է չշտապեք աշխատանքի հետ կապված որոշումների հարցում: Դուք հակված կլինեք նկատել խնդիրներն ու դժվարությունները՝ լրիվ արհամարհելով հնարավորությունները, որոնք, ի դեպ, քիչ չեն լինի: Կառուցողական տրամադրվելուց հետո անմիջապես կհասկանաք, թե ինչպես կարող եք իրավիճակը դեպի լավը փոխել, ինչ պետք է նախաձեռնեք առաջին հերթին, իսկ ինչը՝ հետաձգեք:Այս շրջանը շատ հաջող կլինի այն Ցուլերի համար, որոնք ստեղծագործելով են զբաղված: Նրանք հրաշալի գաղափարներ կունենան: Եթե զարկ տաք երևակայությանը, ապա շուտով կհասնեք նրան, ինչը նախկինում համարյա անհնարին եք համարել: Օգտակար կլինի անցյալը հիշելը. անցած-գնացած օրերի մասին մտորումները ձեզ հետաքրքիր մտքեր կտան:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ 

Շաբաթը ձեզ համար շատ հաջող կլինի գործնական տեսանկյունից: Կարող եք ստանձնել երկարաժամկետ ծրագրերը. դրանցում արագ կհասնեք առաջին հաջողութ յուններին ու շուտով կհասկանաք՝ դեպի ուր է պետք շարժվել: Շտապելու կարիք չի լինի: Հիշեք, որ հիմա դուք ապագա հաղթանակների համար եք հիմք դն ում:Շատ Երկվորյակների շաբաթվա առաջին կեսին պետք կգա այն, ինչ նրանք ավելի վաղ են սովորել: Կպարզվի, որ վաղուց ստացած տեղեկատվությունը նա խկինի նման արդիական է ու քչերին է հայտնի:Ավելի ուշ կգա նոր նախաձեռնությունների ժամանակը, ընդ որում՝ ոչ միայն գործնական ոլորտում: Ստեղծա գործող Երկվորյակներին ոգեշնչվածությունը կայցելի: Նշանի որոշ ներկայացուցիչներ իրենց մեջ տաղանդներ կհայտնաբերեն, որոնց մասին առաջ ոչ ոք չէր կռահում: Շաբաթվա վերջին օրերը բարենպաստ կլինեն նոր ծանոթությունների համար: Ձեր հմայքի հանդեպ հազիվ թե ինչ-որ մեկն անտարբեր մնա:

ԽԵՑԳԵՏԻՆ

Շաբաթը կյանքի շատ բնագավառներում փոփոխություններ կբերի: Տեղի ունեցողը ձեզ կուրախացնի: Կուզենաք նոր բան ստանձնել, և նման հնարավորություն կունենաք: Իրադարձությունների անսպասելի ընթացքը ձեզ կոգեշնչի, կօգնի տեսնել այն, ինչը նախկինում չեք նկատել: Չի բացառվում՝ ստիպված լինեք լուծել ուրիշների մեղքով առաջացած խնդիրները: Բայց դուք դա հրաշալի կանեք:Շաբաթվա առաջին կեսին հնարավոր են հուզումներ ու տագնապներ: Սակայն օր օրի դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, իսկ դուք ձեզ ավելի ինքնավստահ ու հանգիստ կզգաք: Ապագայի ծրագրերում որոշակիություն կհա յտնվի: Շաբաթվա երկրորդ կեսին շրջապատողների հետ լեզու գտնելը յուրահատուկ հեշտ կլինի: Դուք և՛ համախոհներ, և՛ նոր ընկերներ կգտնեք: Հավանական է ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը:

ԱՌՅՈՒԾ 

Շաբաթվա սկիզբը ձեզ կստիպի հուզվել: Հեշտ չի լինի տեղի ունեցող իրադարձությունները ճիշտ գնահատելը: Շատ Առյուծներ ցանկացած իրադարձություն մռայլ լույսի ներքո կտեսնեն, երկար ժամանակ կանցկացնեն՝ մտածելով այն խնդիրների մասին, որոնց մեկ ուրիշ ժամանակ ուշադրություն չէին դարձնի: Կարևոր կլինի բարեհամբույր լինելը, պրովոկացիաներին չտրվելն ու հնարավորինս վեճերից խուսափելը: Դիվանագիտական տաղանդները ձեզ շատ պետք կգան: Շաբաթվա երկրորդ կեսը ավելի հանգիստ ու արդյունավետ կանցնի: Այն հարմար կլինի գործերում կարգուկանոն հաստատելու և անպիտան բաներից ազատվելու համար: Դուք վատ խորհուրդները չեք լսի, բոլոր կարևոր որոշումներն ինքնուրույն կընդունեք: Ֆինանսական գործերում խելամիտ զգուշությունը թույլ կտա խուսափել ցավալի կորուստներից:

ԿՈՒՅՍ 

Շաբաթվա սկիզբը ձեզ կստիպի հուզվել: Հեշտ չի լինի տեղի ունեցող իրադարձությունները ճիշտ գնահատելը: Շատ Առյուծներ ցանկացած իրադարձություն մռայլ լույսի ներքո կտեսնեն, երկար ժամանակ կանցկացնեն՝ մտածելով այն խնդիրների մասին, որոնց մեկ ուրիշ ժամանակ ուշադրություն չէին դարձնի: Կարևոր կլինի բարեհամբույր լինելը, պրովոկացիաներին չտրվելն ու հնարավորինս վեճերից խուսափելը: Դիվանագիտական տաղանդները ձեզ շատ պետք կգան: Շաբաթվա երկրորդ կեսը ավելի հանգիստ ու արդյունավետ կանցնի: Այն հարմար կլինի գործերում կարգուկանոն հաստատելու և անպիտան բաներից ազատվելու համար: Դուք վատ խորհուրդները չեք լսի, բոլոր կարևոր որոշումներն ինքնուրույն կընդունեք: Ֆինանսական գործերում խելամիտ զգուշությունը թույլ կտա խուսափել ցավալի կորուստներից:

ԿՈՒՅՍ 

Այս շաբաթ արժե վճռական գործել: Հնարավոր է՝ ինչ-որ մեկը ձեզ մեղադրի ավելորդ ինքնավստահության կամ անհիմն լավատեսության մեջ: Քննադատներին մի լսեք: Հիմա ձեզ մոտ շատ բան լավ կստացվի:Շաբաթվա առաջին կեսը հարմար կլինի ոչ միայն օգտակար գործերի, այլև ակտիվ հանգստի, ժամանցային ուղ ևորությունների համար: Դուք դրական հույզեր կստանաք, եթե չուզենաք քչով բավարարվել:Շաբաթվա երկրորդ կեսը լավ ժամանակ է աշխատանքի համար: Այս տեղ այնպիսի խնդիրներ չեն առաջանա, որոնք չկարողանաք լուծել: Հավանական է հաջողությամբ լուծվեն ֆինանսների և ունեցվածքի հետ կապված հարցերը: Որոշ Կույսեր կկարողանան մեծացնել եկամուտները կամ պայմանավորվել համագործակցության մասին, որը նրանց առաջ նոր հորիզոններ կբացի:

ԿՇԵՌՔ

Շաբաթվա առաջին օրերը շատ արդյունավետ կանցնեն: Այդ հատվածում ձեզ մոտ շատ բան լավ կստացվի: Հաջողակ կլինեն նրանք, ովքեր լրիվ նոր գործ կստ անձնեն. պայմաններն այնպես կդասավորվեն, որ առաջին հաջողություններին առանց դժվարության կհասնեք: Նշված ժամանակահատվածը բարենպաստ կլինի նրա նց համար, ովքեր լուծում են ուսման հետ կապված հարցերը, քննություններ են տալիս կամ զբաղված են հետազոտական աշխատանքով:Շաբաթվա սկիզբը հարմար կլինի ֆինանսական հարցերը լուծելու համար: Շատ Կշեռքներ այդ հատվածում շահավետ գործարքներ կկնքեն, գումարը հեռանկարային նախագծում կներդնեն: Կհաջողվի ամրապնդել գործնական կապերը:Շաբաթվա երկրորդ կեսը անսովոր հանդիպումների, ամենատարբեր մարդկանց հետ հաճելի շփումների ժամանակ կլինի: Դուք նոր բաներ կիմանաք ձեզանից տարբերվող մարդկանց մասին: Հավանական են ծանոթություններ, որոնցից երկարատև ու ձեզ համար կարևոր ընկերություն կսկսվի:Շաբաթվա վերջին օրերի համար կարելի է ուղևորություններ ծրագրել, որոնք շատ հաջող կանցնեն:

ԿԱՐԻՃ

Շաբաթվա սկիզբը հազիվ թե հարմար լինի լուրջ գործերով զբաղվելու կամ կարևոր որոշումներ ընդունելու համար: Այդ հատվածում հեշտությամբ ինչ-որ բան աչքաթող կանեք, կտրվեք պահի ցանկություններին՝ մոռանալով ձեր ամենակարևոր նպատակների մասին: Արժե ընտրողաբար մոտենալ շփումներին. ձեր հա մակրանքը շահել փորձող մարդկանց մեջ կարող են ոչ հուսալի անձինք լինել: Կարևոր տեղեկատվությամբ ինչ-որ մեկի հետ կիսվելուց առաջ երկար մտած եք:Շաբաթվա երկրորդ կեսը հագեցած կլինի: Նոր ծրագրեր ու գործեր կհայտնվեն, որոնց մեծ ոգևորությամբ կանցնեք: Հավանական են նոր ծանոթություններ ու անսովոր հանդիպումներ: Շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելը կհեշտանա, իսկ ինտուիցիան կհուշի՝ ում հետ արժե գործ ունենալ: Միաժամանակ դրական փոփոխություններ կարող են տեղի ունենալ անձնական հարաբերություններում:

ԱՂԵՂՆԱՎՈՐ

Շաբաթվա առաջին կեսին աշխատեք ավելի շատ հետաքրքրվել: Այդպես նոր բաներ կիմանաք, ժամանակին կնկատեք կարևոր միտումները,կկարողանաք խուսափել սխ ալներից: Նոր ծանոթների հետ արժե զգույշ լինել, հատկապես եթե նրանք համառորեն համագործակցություն առաջարկեն, ոսկե սարեր խոստանան:Հավանական են տարաձայնություններ տանն ու աշխատավայրում, շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելը սովորականից բարդ կլինի:Սակայն դուք կաշխատեք հարթել բոլոր սուր անկյունները և կոնֆլիկտներ թույլ չեք տա:Շաբաթվա երկրորդ կեսին դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, շատ բան հեշտությամբ կտրվի: Կգա նոր բան ստանձնելու համար հաջող ժամանակը:Կարող եք փոխել աշխատանքը կամ անցնել նոր բիզնես-նախագծերին:Հավանական են դրական փոփոխու թյուններ անձնական հարաբերություններում: Օգտակար կլինի նախաձեռնող լինելը, դեպի համակրելի մարդն առաջին քայլն անելը:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ

Ձեզ բարենպաստ շաբաթ է սպասվում, որը հարմար կլինի և՛ նոր նախաձեռնությունների, և՛ հին գործերն ավարտելու համար: Աստղերը ձեզ կաջակցեն, դրված նպատակներին հասնելու համար մեծ ջանքեր գործադրելու կարիք չի լինի: Եթե աջակցության կարիք ունենաք, անպայման կստանաք այն: Հեշտությամբ գործնա կան հարաբերություններ կհաստատեք, նոր համախոհներ կգտնեք: Չեն բացառվում նոր աշխատանքի կամ երկարատև համագործակցության առաջարկները: Վերջին շրջանում անհանգստացնող ֆինանսական հարցերը լուծելու հնարավորություն կունենաք:Դրական միտումների ազդեցությունը նկատելի կլինի նաև անձնական հարաբերություններում: Դուք կսկսեք ավելի լավ հասկանալ մտերիմներին, և դա թույլ կտա անցյալում թողնել ոչ վաղ անցյալի տարաձայնություններն ու վեճերը: Շաբաթը բարենպաստ կլինի ընտանեկան միջոցառումների համար: Չի բացառվում՝ պետք լինի խառնվել հարազատների գործերին: Դա բոլորին օգուտ կտա:

ՋՐՀՈՍ

Համառ եղեք ու վճռականորեն գործեք: Այս շաբաթ ձեր առաջ նոր հորիզոններ կբացվեն:Նպատակներ կհայտնվեն, որոնց կուզենաք հնարավորինս արագ հասնել: Պայմանները բարենպաստ կլինեն, դուք արագ հաջողության կհասնեք այն ամենի մեջ, ինչն առաջ շատ բարդ է թվացել:Աշխատանքի կամ բիզնեսի հետ կապված հետաքրքիր առաջարկներ կարվեն: Պատասխան տալու համար ձեզ շատ ժամանակ պետք չի գա: Ինտուիցիան կօգնի ընտրության հարցում չսխալվել: Օգտակար կլի նի նախաձեռնող լինելը: Ձեր գաղափարներին ուշադրություն կդարձնեն մարդիկ, որոնցից շատ բան է կախված:Կարող եք ինչ-որ բան աստիճանաբար դեպի լավը փոխել սեփական կյանքում կամ մտերիմ մարդկանց կյանքում: Նույնիսկ եթե դժվարություններ առաջանան, դրանք ձեզ չեն ստիպի նահանջել, հրաժարվել մտած ածից:Շաբաթը բարենպաստ կլինի շփումների համար: Ձեզ համար հեշտ կլինի ամենատարբեր մարդկանց հետ լեզու գտնելը: Ե՛վ գործնական, և՛ անձնական հար աբերությունները ներդաշնակ կդասավորվեն:

ՁԿՆԵՐ 

Շաբաթվա սկիզբը հազիվ թե հարմար լինի կարևոր գործերով զբաղվելու կամ լուրջ որոշումներ ընդունելու համար:Ձեզ համար դժվար կլինի իրավիճակը ճիշտ գնահատելը, որոշելը, թե ինչով եք զբաղվելու առաջին հերթին, իսկ ինչը լավ է հետաձգեք: Ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնց հետ կարող եք խորհրդակ ցել, բայց դուք միանգամից չեք հասկանա,որ արժե դիմել նրանց:Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Դուք կնկատեք այն, ինչին նախկինում ուշադրություն չեք դարձրել, և դա դրական փոփոխությունների սկիզբը կդառնա: Շաբաթվա կեսը ոչ միայն նոր գաղափարներ, այլև հին ծանոթներից հետաքրքիր առաջարկներ կբերի: Հին գործնական կապերը վերականգնելու հնարավորություն կունենաք, ձեր մասին կհիշեցնեք մարդկանց, որոնց հետ նախկինում համագործակցել եք:Շաբաթվա վերջին օրերը Ձկներին հաճելի հանդիպումներ, ինչպես նաև հաջող զուգադիպություններ են խոստանում, նաև անսպասելի բացահայտումներ, անակնկալներ, որոնք երկար կհիշվեն:

 

Понравилась статья? Поделиться с друзьями: