Արցախում մեքենան գլխիվայր շրջվել է,16-ամյա ուղևորը՝ տեղում մահացել

Արցախում մեքենան գլխիվայր շրջվել է,16-ամյա ուղևորը՝ տեղում մահացել

Օգոստոսի 27-ին ժամը 10:40-ին, Արցախի ՆԳՆ ոստիկանության ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Մարտակերտ քաղաքի «Քեմքեշ» կոչվող տեղամասում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել` մահվան ելքով:
Դեպքի վայր են մեկնել ՆԳ նախարարության ոստիկանության և ԱԻ պետական ծառայության Մարտակերտի շրջանային բաժնի հերթապահ օպերատիվ խմբերը, ինչպես նաև քննչական կոմիտեի քննչական խումբը և շտապ օգնության կայանի բուժանձնակազմը։
Պարզվել է, որ ժամը 10:25-ի սահմաններում, Մարտակերտ քաղաքի 18-ամյա բնակիչ Է. Օ.-ն վարելով «Օպել աստրա» մակնիշի ավտոմեքենան, Դրմբոն-Մարտակերտ ավտոճանապարհի 33-րդ կիլոմետրին դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց դեպի ձախ և կողաշրջվել։
Պատահարի հետևանքով ուղևոր` Մարտակերտ քաղաքի 16-ամյա բնակիչ Ա.Խ.-ն տեղում մահացել է։
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մարտակերտի շրջանային բուժմիավորում»։
Վթարի նախնական պատճառ է հանդիսացել` արագության գերազանցումը:
Ստուգմամբ զբաղվում է քննչական կոմիտեն։

Понравилась статья? Поделиться с друзьями: