Ողբերգական ավտովթար՝ Լոռու մարզում. զոհվածները 15, 18 և 20 տարեկան են

Օգոստոսի 25-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռո մարզում: Ժամը 19:20–ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի Մ-6 ավտոճանապարհի 24-րդ կմ հատվածում բախվել են Man բեռնատարն ու Mercedes մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն:

Ճանապարհին վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է:

Բախման հետևանքով Mercedes-ը բախվել է ճանապարհին տեղադրված բետոնե հենապատերին, որից երկուսը կոտրվել են ու Mercedes-ը մոտ 4 մետր բարձրությունից ընկել և կողաշրջված վիճակում հայտնվել է Դեբեդ գետի ափին՝ բախվելով ծառին:

Մինչ դեպքի վայրի զննություն  էր կատարում քննչական  խումբը, «Վանաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Գուգարքի բաժին ահազանգ է ստացվում, որ վիրավորը, գիտակցության չգալով, նույնպես մահացել է:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածները Երևանի բնակիչներ են, որոնցից մեկը 18-ամյա Նարե Մաթևոսյանն է, մեկը 15-ամյա Միլենա Պարտիկյանն է և 20-ամյա Արգիշտի Մանուկյանը, իսկ Man-ի վարորդը՝ 58-ամյա  Դավիթ Օմիլաշվիլին է:

 

Понравилась статья? Поделиться с друзьями: