Ես կարոտում ու սիրում եմ քեզ, պապ․․․Արմանի հուզիչ ելույթը՝ Հայկոյին նվիրված համերգին․ առանց արցունքների չեք կարող դիտել (տեսանյութ)

Այսօր՝ օգոստոսի 25-ին, սիրված երգիչ, երգահան Հայկոն կդառնար 49 տարեկան։ Նրա ծննդյան առիթով ընկերները Հայկոյին նվիրված համերգ են կազմակերպել, որի ընթացքում կատարել են Հայկոյի երգերը։

Ելույթ է ունեցել նաև Հայկոյի որդին՝ Արմանը։ Նրա մասնակցությամբ նկարահանվել է Հայկոյի հայտնի տեսանյութ-պատգամի շարունակությունը։

Հիշեցնենք, որ՝ Արմանն իր և հայրիկի արխիվային տեսանյութերից մեկն է հրապարակել, իսկ դրան կից գրել է հետևյալը․ «Ծնունդդ շնորհավոր, իմ միակ հայրիկ։ Դու միշտ ինձ հետ ես՝ իմ սրտում»:

Հավելենք, որ Անահիտ Սիմոնյանը հաճախ է խոսում այն մասին, որ Հայկոն լավագույն հայրիկն էր։ Ըստ նրա՝ Արմանի հետ երբեմն խնդիրներ է ունենում, քանի որ հոր կարիքը երեխան շատ է զգում, առավել ևս՝Հայկոն և Արմանը շատ կապված էին։

Հայկոյին ծննդյան առիթով շնորհավորել է նաև Անահիտ Սիմոնյանը։ Նա հրապարակել է Հայկոյի եւ որդու լուսանկարը, իսկ դրան կից գրել է հետեւյալը. «Ծնունդդ շնորհավոր, իմ հավերժական սեր»:

starnews.am

 

Понравилась статья? Поделиться с друзьями: