Ամուսինը կտրուկ դուրս է թռնում մեքենայից ու ասում կնոջը, որ նա երեխաներին տանի տուն․․․

Քրիս անունով տղամարդը կնոջ ու երկու փոքր երեխաների հետ խանութից տուն էր վերադառնում։

Հանկարծ նա կտրուկ արգելակեց, դուրս եկավ մեքենայից ու ասաց Տարային, որ վերջինս երեխաների հետ գնա տուն, բայց քիչ ուշ վերադառնա իր հետևից։ Կինը զարմացած էր, բայց խոստացավ անել նրա ասածով։

Սակայն նախքան գնալը, Տարան որոշեց իմանալ, թե ինչի համար Քրիսը նման բան արեց։ Նա մի քիչ հեռու գնաց ու հետևելով ամուսնուն՝ մի քանի վայրկյան անց սկսեց էլ ավելի շատ սիրել ու հարգել նրան։

Կինը տեսավ, թե ինչպես է Քրիսը մոտենում մի տարեց մարդու, ով մեծ ջանքեր գործադրելով՝ մի կերպ կտրում էր խոտը։ Տղամարդը հարցրեց՝ արդյո՞ք ինքը կարող է շարունակել գործը։

Տարայի աչքերը փայլում էին հպարտությունից։ Նա որոշեց չգնալ տուն, որպեսզի երեխաները ևս տեսնեն հոր մեծահոգի արարքը։ Նա բացատրեց փոքրիկներին, որ իրենց հայրը շատ հոգատար մարդ է, ու ամեն մեկը նման բան չէր անի։

Ըստ Տարայի՝ միայն մաքուր սիրտ ունեցող մարդը կարող է անփոխհատույց օգնել որևէ մեկին։ Կինը մեծ հույս ունի, որ իր երեխաները կժառանգեն հոր նման հատկությունները։

Նյութը պատրաստեց Տեղեկատու կայքը

 

 

 

Понравилась статья? Поделиться с друзьями: