Որոնք են արյան մեջ բարձր շաքարի արտասովոր նշանները

Եվրոպական բժշկական կենտրոնի էնդոկրինոլոգ Անաս Ալֆարաձն ասել է, որ արյան մեջ շաքարի բարձրացմանը կարելի է հետևել առանց թեստեր անցնելու, եթե ուշադրություն դարձնեք արտասովոր ախտանիշերին։ Այս մասին, shantnews-ի փոխանցմամբ՝ նա խոսել է «Փրայմ» գործակալությանը տված հարցազրույցում: Ըստ մասնագետի՝ արյան մեջ շաքարի բարձրացումը շաքարախտի նշան է։

Կան մի քանի ընդհանուր նշաններ, որոնք վկայում են արյան մեջ շաքարի բարձր մակարդակի մասին, եթե հայտնաբերվեն, պետք է անհապաղ դիմել բժշկի: «Ցերեկը բերանի չորությունը, գիշերը հաճախակի միզելը (երբ մարդը երկու, երեք կամ չորս անգամ գնում է զուգարան), մաշկային քորը», – թվարկել է Ալֆարաժը՝ հավելելով, որ ախտանշանները տարբերվում են տղամարդկանց և կանանց մոտ:

Նա նշել է, որ շաքարի բարձր մակարդակի նշանները ներառում են մարմնի քաշի կտրուկ նվազում: Հնարավոր նշաններից են նաև մազաթափությունը և ացետոնի հոտով շնչառությունը: Սակայն այս ախտանշանները ոչ միշտ են վկայում շաքարախտի առկայության մասին, պնդում է էնդոկրինոլոգը։ Նա խորհուրդ է տվել կասկածի դեպքում շաքարի մակարդակի անալիզ կատարել անձնական գլյուկոմետրի միջոցով կամ լաբորատորիայում, ապա վերջնական ախտորոշման համար դիմել բժշկի։

Понравилась статья? Поделиться с друзьями: