ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. ադրբեջանցի մասնագետներն այցելել ու զննել են Սարսանգի ջրամբարը

ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. ադրբեջանցի մասնագետներն այցելել ու զննել են Սարսանգի ջրամբարը

Նախօրեին՝ օգոստոսի 22-ին, Ադրբեջանի «Մելիորացիա և ջրային տնտեսություն» ԲԲԸ-ի ներկայացուցիչները տեղի մասնագետների մասնակցությամբ զննել են Ղարաբաղի տնտեսական շրջանում գտնվող Սարսանգի ջրամբարը։

Ըստ ադրբեջանական աղբյուրների, այցի նպատակն է եղել Սարսանգի ջրամբարի տեխնիկական մոնիթորինգի անցկացումը, ներկա իրավիճակին ծանոթանալը, Թարթառ գետից ջրի ներհոսքի ժամանակացույցի որոշումը և հիմք ստեղծել այս ուղղությամբ աշխատանքներն ապագայում շարունակելու համար։ Հանդիպմանը հիմնականում քննարկվել է երկու հարց՝ ոռոգելի վեց տարածքներում գտնվող Սարսանգի ջրամբարի տարածքներին ջրի բաշխման և դրա մատակարարման վերականգնման հարցը։
Նշվում է, որ հանդիպումն ու բանակցություններն անցել են փոխըմբռնման և կառուցողականության մթնոլորտում։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև, որ նման հանդիպումները կշարունակվեն նաև ապագայում։

Նշենք, որ պաշտոնական Ստեփանակերտը դեռ չի մեկնաբանել այս տեղեկությունը:

Հիշեցնենք, որ Սարսանգի ջրամբարը, որը ռազմավարական մեծ նշանակություն ունի, կառուցվել է 1976թ.: Ջրամբարի պատվարի վրա կառուցվել է հիդրոէլեկտրակայան՝ 50 ՄՎտ ընդհանուր հզորությամբ։

Տեսանյութը` ադրբեջանական ԶԼՄ-ների:

 

Понравилась статья? Поделиться с друзьями: