Ինչու եք կրունկներում այրոց զգում․ ահա հիմնական պատճառները

Պատմում ենք, թե ինչը կարող է նման խնդիր առաջացնել․ ահա թե որ խանգարումներն են դառնում այրոցի զգացումի պատճառ։

Շաքարային դիաբետ

Ոտքերում այրոցի պատճառ կարող է լինել արյան մեջ շաքարի, նաև տրիգլիցերիդ կոչվող ճարպերի բարձր մակարդակը։ Ժամանակի հետ դա կարող է վնասել վերջույթների նյարդերը, առաջացնել այրոցի հաճախակի զգացում։ Հայտնեք ձեր բժիշկին, եթե հաճախակի եք ձեզ մոտ նկատում ոտքերի այրոց, ծակծկոցներ կամ ձեռքերի ու ոտքերի մատների թմրածություն։

Ալկոհոլի չարաշահում

Ալկոհոլի չարաշահումը կարող է առաջացնել մի շարք առողջական խնդիրներ։ Բոլոր նրանք, ովքեր տարիներ շարունակ չարաշահում են ալկոհոլային խմիչքները, հիմնականում բախվում են ոտքերի հետ կապված խնդիրների։ Դա կարող է հանգեցնել նյարդերի համար կարևոր սննդանյութերի պակասի։ Տվյալ պրոցեսի հետևաքով կարող եք ոտքերում սկսել զգալ այրոց, ծակծկոց։ Միայն խմիչքից հրաժարվելով կկարողանաք կանխարգելել քայքայիչ գործընթացը։

Սնկային հիվանդություններ

Ոտքերի մատներին, հատկապես ներսի կողմում, որտեղ մատները միմյանց են հպվում, կարող է լինել սնկային ախտահարում։ Միայն մասնագետի նշանակած քսուքների, սփրեյների կամ փոշիների օգտագործմամբ կկարողանաք լիարժեք լուծել խնդիրը։

Վիտամին B12-ի պակաս

Այս վիտամինի պակասը բացասաբար է ազդում նյարդերի պատշաճ աշխատանքի վրա։ Ավելին, ալկոհոլի օգտագործումը խանգարում է տվյալ վիտամինի յուրացմանը։

Մաշկային խնդիրներ

Լվացող միջոցները, քիմիական նյութերը կարող են մաշկի գրգռվածություն առաջացնել։ Եթե ձեզ մոտ նկատում եք ալերգիկ ռեակցիաներ, պարտադիր դիմեք բժիշկի։

Նյութը պատրաստեց Տեղեկատու կայքը

 

 

 

 

Понравилась статья? Поделиться с друзьями: