Օգոստոսի 23-ի կեսօրից հետո սպասվում է․․․ Տեղեկություն՝ օդի ջերմաստիճանի և տեղումների վերաբերյալ․․․

Ուշադրություն
Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Եղանակը Հայաստանի Հանրապետությունում և Արցախում

Հանրապետության տարածքում`
Օգոստոսի 23-ի կեսօրից հետո առանձին լեռնային շրջաններում սպասվում է ամպրոպային բնույթի կարճատև անձրև: Օգոստոսի 24-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիսարևելյան` 2-5 մ/վ: Օգոստոսի 22-25-ն Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 14-17 մ/վ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 26-27-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։

Եղանակը ՀՀ մարզերում և Արցախում
Օգոստոսի 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 22-25-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 13-15 մ/վ:

Понравилась статья? Поделиться с друзьями: