Համեղ ու արագ խորտիկ․ 10 րոպե և տաք խորտիկը պատրաստ է

Միջուկով օլադի կամ ծույլ կարկանդակներ՝ բաղադրիչների բավականին հետաքրքիր համադրությամբ։ Հարմար է պատրաստել նախաճաշին, քանի որ ամեն ինչ արագ ու հեշտ է։

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • ծովախեցգետնի ձողիկներ՝ 400գ
  • կաթ՝ 150մլ
  • ալյուր՝ 150գ
  • ձու՝ 2 հատ
  • աղ, պղպեղ, համեմունքներ, մայոնեզ՝ 1ճ․գ․
  • կես կիտրոն

Պատրաստման եղանակ․

Ծովախեցգետնի ձողիկներին աղ ցանել, պղպեղ, նաև ցանկացած այլ համեմունքներ։

Մի քիչ կիտրոնի հյութ լցնել և թողնել, որ դրանք մարինացվեն 10 րոպե։


Կաթը խառնել ձվի հետ, աղ ու պղպեղ ավելացնել, լցնել ալյուրը, մայոնեզը և խառնել, որ առանց գնդիկների թույլ խմոր ստացվի։ Այստեղ ևս կարող եք համեմունքներ կամ թարմ սամիթ ավելացնել։

Ձողիկները թաթախել խմորի մեջ, դնել տաքացրած ձեթով թավայի մեջ։ Տապակել բոլոր կողմերից՝ մինչ կարմրելը։

Կարող եք մատուցել ինչպես տաք, այդպես էլ սառը վիճակում։

Խորտիկը կարող եք մատուցել սոուսի հետ (մայոնեզ, թթվասեր+մանանեխ, քերած վարունգ, սամիթ)։

Բարի ախորժակ։

Նյութը պատրաստեց Տեղեկատու կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями: