Խոշոր հրդեհ՝ Արագածոտնի մարզում. հրդեհ է բռնկվել վրացական համարանիշներով բեռնատարում

 

Խոշոր հրդեհ՝ Արագածոտնի մարզում. հրդեհ է բռնկվել վրացական համարանիշներով բեռնատարում

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ օգոստոսի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:

Ժամը 19:20–ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհին՝ Ծիլքար գյուղի վարչական տարածքում, բեռնատար ավտոմեքենա է այրվում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջկոատից 2 կարտական հաշվարկ:

Օպերատիվորեն  ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի Արագածոտնի մարզն սպասարկող սպայական դասակի ավագ տեսուչեր Նորիկ Թադևոսյանը, Էդգար Վերդոյանն ու Գագիկ Կարապետյանը, ովքեր, ելնելով քաղաքացիների անվտանգությունից, սահմանազատել են տարածքը, տեղում իրականացրել են ուժեղացված ծառայություն, որպեսզի հրշեջները կարողանան վրացական համարանիշներով Scania մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակը մարեն:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան: Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Արագածի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

Ոստիկանությունը պարզում է ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը:

 

Понравилась статья? Поделиться с друзьями: