Այս հուզիչ պատմությունը մի կնոջ ու երեխայի մասին է. կարդացեք և կտեսնեք, թե ինչպես է Աստված պաշտպանել փոքրիկին

Պատահեց այնպես, որ միջին տարիքի մի կին հղիացավ երկրորդ անգամ: Նա արդեն հասուն զավակ ուներ, աշխատանքային առաջընթացը խոստումնալից հաջողություններ էր արձանագրում, նաև կինն արդեն այնքան էլ երիտասարդ չէր՝ նոր զավակի ծնունդ տալու համար: Ծանրութեթև անելով բոլոր հանգամանքները, կինն ի վերջո հերթագրվեց բժշկի մոտ ընդունելության՝ որոշելով հղիությունն ընդհատել:

Սակայն տեղի ունեցավ անհավանական մի բան, որը փոխեց դեպքերի ընթացքը…Այն գրասենյակի համակարգչային մասնագետը, որտեղ կինն աշխատում էր, որոշակի ժամանակահատվածներում անպայման փոխում էր բոլոր աշխատակիցների գաղտնաբառերը: Սովորաբար նա գաղտնաբառերն ընտրում էր թվերի և տառերի պատահական միացություններ առաջարկող հատուկ ծրագրի միջոցով, այնուհետև ընտրելով առավել հեշտ հիշվող միացությունները՝ գրի էր առնում և դնում յուրաքանչյուր աշխատակցի համակարգչի ստեղնաշարի տակ:

Եվ ահա, այն օրը, երբ կինը պետք է գնար հղիության արհեստական ընդհատման համար բժշկին դիմելու, առավոտյան իր համակարգչի ստեղնաշարի տակ գտավ հետևյալ գաղտնաբառը. PLZMOMNO, որը «Please, Mom, No»՝ «Խնդրում եմ, մայրիկ, ոչ, մի արա» նախադասության համառոտագրությունն է:

Նախախնամության այդ նշանն անհնար էր չտեսնել ու չհասկանալ: Կինն իսկույն զանգահարեց բժշկի ընդունարան և չեղյալ համարեց այցը:

Նրա երկրորդ զավակի առաջին բառն էր՝ «Շնորհակալություն»:

Понравилась статья? Поделиться с друзьями: