15 իմաստուն միտք բարության մասին

1. Բարության և չարության մասին պատկերացումներն այնքան են փոխվել ժողովրդից ժողովուրդ, դարից դար, որ հաճախ ուղղակի հակասել են մեկը մյուսին: Ֆրիդրիխ Էնգելս

2. Կատարածդ բարի գործերը մարդկանց հիշողության մեջ վառ պահելու լավագույն եղանակը դրանք կրկնելն է: Բեկոն

3. Չի կարելի պարսավել ակամա զանցանքի համար, ոչ էլ գովել հարկադրյալ բարեգործության համար: Եվրիպիդես

4. Չկա այնպիսի չարագործ, որը երբևէ բարիք գործած չլինի: Գվիչարդինի

5. Ամենից առաջ եղեք բարի. բարությունը զինաթափում է մարդկանց մեծամասնությանը: Լակորդեր

6. Եթե մեկ-երկու բարի խոսքը մարդուն կարող է դարձնել երջանիկ, պետք է սրիկա լինել նրան այդ խոսքերից զրկելու համար: Պեն

7. Հիմարների նկատմամբ բարիք գործելը նույնն է, ինչ ծովին ջուր ավելացնելը: Սերվանտես

8. Բարին սիրելու համար պետք է ամբողջ սրտով ատել չարը: Վոլֆ

9. Բարությունն այնպիսի լեզու է, որ խուլերը կարող են լսել և կույրերը տեսնել: Մարկ Տվեն

10. Սա է իմ պարզ կրոնը: Իմ կրոնի համար տաճարների ու խրթին փիլիսոփայության կարիք չկա: Մեր սեփական ուղեղը ու մեր սեփական սիրտն է մեր տաճարը, իսկ փիլիսոփայությունը բարությունն է: Դալայ Լամա

11. Բարի արարքը երբեմն կարող է նույնքան սուր լինել, որքան թուրը: Ռիք Ռիորդան

12. Գեղեցիկ աչքեր ունենալու համար փորձեք ուրիշների մեջ բարին տեսնել, գեղեցիկ շուրթեր ունենալու համար միայն բարի խոսքեր ասեք, իսկ հավասարակշռությունը պահպանելու համար քայլեք այն գիտակցությամբ, որ Դուք երբեք միայնակ չեք: Օդրի Հեփբերն

13. Բոլորի համար անսպասելիորեն բարիք գործեք՝ առանց վարձատրության ակնկալիքի: Պարզապես իմացեք, որ գուցե մի օր էլ ինչ-որ մեկը Ձեզ համար նույնն անի: Արքայադուստր Դիանա

14. Հիշեք, որ աշխարհում գոյություն չունի բարության փոքրիկ դրսևորում: Անգամ ամենաչնչին բարի արարքն անվերջ ծիլեր է տալիս: Սքոթ Ադամս

15. Եկեք պայմանավորվենք, որ իրար տեսնելիս անպայման ժպտանք, անգամ եթե այնպիսի իրադրություն է, որ ժպտալը դժվար է: Մայր Թերեզա

(Visited 5 times, 5 visits today)

Понравилась статья? Поделиться с друзьями: