Ինչպես եմ օգտագործում ժավելը․ մի քանի եղանակ, որ խնայում են գումարս ու ժամանակս

Թեպետ շատ կանայք աստիճանաբար մոռանում են ժավելի գոյության մասին, ես շարունակում եմ գնել մեծ քանակությամբ։ Մի կարծեք, թե շատ պիտակ իրեր, սրբիչներ ու անկողնային պարագաներ ունեմ, ոչ։ Պարզապես գիտեմ ժավելի կիրառման մի քանի եղանակ, որոնց շնորհիվ խնայում եմ գումարս ու ժամանակս։

Այս խորամանկությունների շնորհիվ հրաժարվել եմ մի շարք մաքրող միջոցներից, որոնք շատ ավելի թանկ են, քան սովորական ժավելը։ 

 как использовать белизну

Լվացարանի խցանումը վերացնելու համար

Եթե խողովակները խցանվել են, կօգնի ժավելը։ Խցանվածության հիմնական պատճառը՝ յուղի կուտակված շերտն է։ Ու ժավելի մեջ պարունակվող քլորը հեշտությամբ կլուծի տվյալ խնդիրը։ 500մլ ժավել լցրեք ու սպասեք 1 ժամ։ Այնուհետև մեծ քանակությամբ ջուր լցրեք։

 засор раковины

Բորբոսի դեմ պայքար

Նման խնդիր կարող է առաջանալ ինչպես բնակարաններում, այդպես էլ սեփական տներում։ Բորբոսը վտանգավոր է առողջության համար, այդ իսկ պատճառով դրանից պետք է որքան հնարավոր է շուտ ազատվել։ Նորից կօգնի ժավելը։ Լցրեք այն ջրցան շշի մեջ և մշակեք ախտահարված հատվածները։ Արդյունքը ամրապնդելու համար 1 օրից նորից կրկնեք պրոցեդուրան։

 плесень на окне

Տան խոնավ մաքրություն

100մլ ժավել ավելացրեք 1 դույլ ջրին և մաքրեք տարբեր մակերեսները, դռների բռնակները, հատակները։ Սա հիանալի ախտահանող միջոց է։

 влажная уборка

Զուգարանակոնքը մաքրելու համար

Ժավելը վերացնում է ժանգն ու կրային նստվածքը։ Սանտեխնիկան նորի տեսք կունենա։ Բացի այդ, ժավելով կարող եք մաքրել նաև սալիկների միջև կարերը։ Պարզապես խոզանակը թրջեք ժավելով, լվացեք տվյալ հատվածները, իսկ կես ժամից լվացեք ջրով։

 чистка унитаза

Նյութը պատրաստեց Տեղեկատու կայքը

 

 

 

 

Понравилась статья? Поделиться с друзьями: