Թևատակերի հատվածում ցավի 7 հիմնական պատճառները

Որոշ դեպքերում մարդուն կարող է անհնագստացնել թևատակերի ցավը կամ տհաճ զգացողությունը: Հաճախ այս ախտանիշերը վտանգավոր չեն, սակայն պետք է բոլոր հնարավոր տարբերակները հաշվի առնել:

1. Լիմֆատիկ հանգույցների մեծացում

Սա կապված է իմունբորբոքային ռեակցիայի հետ՝ ի պատասխան օրգանիզմում վարակի հարուցիչի: Բորբոքման հիմնական նշաններն են՝ այտուց, ցավ, կարմրություն, տեղային ջերմաստիճանի բարձրացում:

2. Այրոց

Կարող է արտահայտվել ցավով ձախ թևատակի հատվածում: Դա այրոցի զգացում է: Հաճախ այս ախտանիշն առաջանում է ուտելուց հետո, նաև պառկած վիճակում:

Թևատակերի հատվածում ցավի 7 հիմնական պատճառները

3. Մկանային մանրաթելերի ձգում կամ կտրում

Ծանր բեռ կտրուկ բարձրացնելը կամ սպորտով ինտենսիվ զբաղվելը կարող է հանգեցնել թևատակի հատվածի ցավի: Ցավի առաջացման դեպքում պետք է դադարեցնել ֆիզիկական ծանրաբեռնվածությունը և բժշկի դիմել:

4. Մազերի հեռացում

Բութ ածելու օգտագործումը հանգեցնում է մազերի ֆոլիկուլների բորբոքման, ինչն ուղեկցվում է շատ տհաճ զգացողություններով թևատակի հատվածում: Սխալ մազահանությունը նաև մեծացնում է դրանց ներաճելու ռիսկը, ինչը նույնպես կարող է ցավ առաջացնել:

Թևատակերի հատվածում ցավի 7 հիմնական պատճառները

5. Ծայրամասային զարկերակների հիվանդություններ
Հաճախ շնչերակի բացվածքի նվազումը պայմանավորված է աթերոսկլերոտիկ վահանակների առաջացմամբ: Այս հիվանդության առաջացման ռիսկը մեծանում է ճարպակալման, շաքարային դիաբետի և զարկերակային հիպերտենզիայի դեպքում:

6. Կրծքագեղձի քաղցկեղ

Այս հիվանդությունը կարող է արտահայտվել նաև կրծքում շոշափելի գոյացությամբ, ծծապտուկի ներքաշումով, մաշկի գույնի փոփոխությամբ և հարպտկային հատվածի խոցոտությամբ:

7. Կոնտակտային դերմատիտ

Ալերգիկ հիվանդություն է, որը բնութագրվում է մաշկի վրա կարմրությամբ, ցանով և ցավով՝ ի պատասխան որևէ գրգռիչի ազդեցության: Այսպիսի ռեակցիա կարող են առաջացնել դեզոդորանտները և մարմինը լվալու որոշ միջոցներ:

 

Понравилась статья? Поделиться с друзьями: