Պայքարում է մաշկային խնդիրների դեմ, բարձրացնում է դիմադրողականությունը, մեղմում է սթրեսը և այլն․ հալվեի ամենաօգտակար հատկություններն ու գործածության տարբերակները

Հալվեն ամենատարածված դեղաբույսերից մեկն է, որի օգտակար հատկությունների մասին շատերը գիտեն, սակայն այնուամենայնիվ այս բույսն օժտված է նաև մի շարք կարևոր հատկություններով, որոնք քչերին են հայտնի։

Հալվեն օգնում է պայքարել ամենատարբեր առողջական խնդիրների դեմ և ճիշտ գործածության դեպքում նպաստում է նաև բազմաթիվ խնդիրների կանխարգելմանը, սակայն դրա գործածության միջոցներին ոչ բոլորն են ծանոթ։ Aif.ru կայքը ներկայացրել է այս բույսի ամենաօգտակար հատկություններն ու դրա գործածության մի քանի պարզ միջոց, որոնք կօգնեն ազատվել առողջական ամենատարբեր խնդիրներից։

Իմունային համակարգն ամրապնդող միջոց

Օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնելու համար խորհուրդ է տրվում օրական 2-3 անգամ 5-10 մլ հալվեի թարմ հյութ ընդունել։ Այն հարկավոր է ընդունել ուտելուց կես ժամ առաջ, իսկ բուժման կուրսը տևում է 7-10 օր։

Դեղամիջոց սթրեսների ու թունավորումների դեմ

Սթրեսային լարվածությունից ազատվելու համար հարկավոր է խառնել 500 գրամ մանրացված հալվեի տերևը, 150 գրամ փոշի դարձրած չագա սունկը, 500 գրամ մեղրը, 500 գրամ կոնյակը, 200 գրամ եզան-լեզվի հյութն ու 50 գրամ հազարատերևուկի ոգեթուրմը, այնուհետև ստացված խառնուրդն ընդունել օրական 2-3 անգամ ուտելուց կես ժամ առաջ 1-2 ճաշի գդալ։ Եթե առաջիկայում հավանական սթրեսային շրջան է սպասվում, ապա այս դեղամիջոցով բուժման կուրսը հարկավոր է սկսել դրա սկսվելուց 5-7 օր առաջ և ավարտել դրանից մեկ շաբաթ անց։

Այս դեղամիջոցը կարող է շատ արդյունավետ լինել նաև թունավորումների դեպքում, ինչպես նաև ուժեղ ազդեցություն ունեցող դեղորայքով բուժումից հետո։

Դեղամիջոց թարախային վերքերի, այրվածքների ու պառկելախոցերի բուժման համար

Մաշկային նման խնդիրների դեպքում հարկավոր է ախտահարված հատվածին հալվեի հյութով թրջված մանրէազերծված թաշկինակ դնել։ Բացի այդ, նույն կերպ կարելի է կիրառել նաև հալվեի հյութի ու մեղրի խառնուրդը, որը պատրաստելու համար հարկավոր է մեղրը մի փոքր տաքացնել մինչև այն դառնա համասեռ ծորուն զանգված, որից հետո դրան ավելացնել հավասար քանակությամբ հալվեի հյութ ու լավ խառնել։

Դեղամիջոց ստամոքսի խոցային հիվանդության բուժման համար

Ստամոքսի խոցերի բուժման համար հարկավոր է խառնել 200 գրամ մեղրը, 30 գրամ հալվեի հյութը, 200 գրամ կակաոյի փոշին, 200 գրամ սագի ճարպն ու 300 գրամ չիչխանի յուղը, այնուհետև ընդունել ստացված խառնուրդն օրական 4 անգամ մեկական ճաշի գդալ։ Դեղամիջոցը հարկավոր է ընդունել ուտելուց հես ժամ առաջ, իսկ բուժման կուրսը տևում է մեկ ամիս։

Դաշտանադադարի դրսևորումները և դաշտանային ցավերը մեղմող միջոց

Նման տհաճ խնդիրների դեմ պայքարում խորհուրդ է տրվում օրական 3 անգամ 8-10 կաթիլ հալվեի հյութ ընդունել՝ համադրելով այն եղինջի տերևներից պատրաստված բուժիչ թեյի հետ։ Թեյը պատրաստելու համար հարկավոր է 1 ճաշի գդալ եղինջի տերևներին ավելացնել 1 բաժակ եռման ջուր, թրմել 20 րոպե և ընդունել օրական 2-3 անգամ կես բաժակ։

Դեղամիջոց անեմիայի և ընդհանուր թուլության բուժման համար

Այս դեղամիջոցի պատրաստման համար հարկավոր է համադրել հալվեի հյութը 1։1։1 հարաբերակցությամբ պատրաստված երկտուն եղինջի տերևների, նեղտերև նեղտերևի (Иван-чай узколистный) տերևների և կեչու տերևների խառնուրդի հետ։ Հարկավոր է խառնուրդի 3 ճաշի գդալին ավելացնել 2 բաժակ եռման ջուր, թրմել 3 ժամ և ընդունել օրական 3-4 անգամ ուտելուց առաջ կես բաժակ՝ համադրելով այն 2 ճաշի գդալ հալվեի հյութի հետ։ Բուժման կուրսը տևում է 1-2 ամիս։

Այս բնական միջոցները շատ արդյունավետ են ու հասանելի, սակայն հարկ է հիշել, որ առողջական լուրջ խնդիրների դեպքում հարկավոր է անպայման դիմել մասնագետին, քանի որ ինքնաբուժությունը կարող է խիստ վնասակար լինել ու էլ ավելի վատթարացնել հիվանդի վիճակը: Բացի այդ, միայն փորձառու մասնագետը կկարողանա պարզել խնդրի պատճառն ու նշանակել անհրաժեշտ բուժումը, որը կլինի արդյունավետ ու չի առաջացնի կողմնակի բարդություններ:

Понравилась статья? Поделиться с друзьями: