«Ի՞նչ երթուղով է Արցախը ցամաքային կապ ունենալու մայր հայրենիքի հետ». Հոխիկյան

«Ի՞նչ երթուղով է Արցախը ցամաքային կապ ունենալու մայր հայրենիքի հետ». Հոխիկյան

«Լրագրող Նաիրի Հոխիկյանի գրառումը. «Մեր հայրենակիցները հաճախ հարցեր են հնչեցնում, թե Բերձորն ու Աղավնոն, Լաչինի միջանցքի գործող ճանապարհը հանձնելու դեպքում ի՞նչ երթուղով է Արցախը ցամաքային կապ ունենալու մայր հայրենիքի հետ։
Ներքևի քարտեզում մանրամասն ներկայացրել եմ, թե ինչպես է անցնում նոր երթուղին, եթե օգոստոսի 25-ին ամեն դեպքում Բերձորի ճանապարհը հանձնվի։
Կարմիր գույնով նշված է արդեն կառուցված ճանապարհը, որն սկիզբ է առնում Աղավնո գետի մոտից և անցնելով Հինշեն, Մեծշեն գյուղերով՝ հասնում մինչև Լիսագոր ու միանում գլխավոր մայրուղուն։
Կապույտ գույնով նշված է 3-4կմ գրունտային ճանապարհը, որը գործելու է ժամանակավոր, մինչև վերջնական կառուցվի դեպի Կոռնիձոր տանող հիմնական ճանապարհը։
Ծիրանագույնով նշված է Աղավնո գետի մոտի կամրջից մինչև Կոռնիձոր գյուղ տանող հիմնական ճանապարհը, որը դեռևս կառուցված չէ, բայց շինարարական աշխատանքները մեկնարկելու են»։

Понравилась статья? Поделиться с друзьями: