Գազօջախը կշոշողա մաքրությունից հաշված վայրկյանների ընթացքում, եթե անեք այն, ինչ ասում եմ

Մեզ պետք է: 3 ճաշի գդալ կալցինացված սոդա, 0,5 ճաշի գդալ ցանկացած լվացքի փոշի, 1 ճաշի գդալ գրասենյակային սոսինձ (<<ապակե>>): Այս ամբողջի վրա լցրեք 1 բաժակ սառը ջուր և թափահարեք: Հետո քսեք այս ամենը գազօջախի մակերեսին: Ցանկալի է, որ դա բարակ շերտ լինի, քանի որ չափից ավելի շատ քանակությամբ խառնուրդի դեպքում,

կարող է ձևավորվել բյուրեղիկների շերտ, բայց դրանում ոչ մի սարսափելի բան չկա, կարելի է թողնել նաև այդպես: Լվանալու ժամանակ պարզապես լավ թրջեք ջրով, խառնուրդի հետ միասին կհեռանա ամբողջ կեղտը, առանց չնչին ջանքեր գործադրելու: Ձեր առջև կլինի կատարյալ մաքուր գազօջախ: Մի մոռացեք կրկին քսել հրաշալի խառնուրդի ևս մի շերտ:

Ի դեպ, այն կարող է երկար ժամանակ պահվել ապակե բանկայում: Օգտագործելուց առաջ այն պետք է միայն թափահարել: Այժմ դուք գիտեք, թե ինչպես պետք է լվանալ գազօջախը արագ և հեշտ: Մոռացեք, որ գազօջախը մաքրելու համար պետք է շատ ջանք թափել, ապրեք և ուրախացեք:

 

Понравилась статья? Поделиться с друзьями: