Տղամարդը գոռում էր բժիշկի վրա՝ ուշանալու համար․․․ Բուժքրոջ խոսքերը տակնուվրա արեցին նրա հոգին

Բժիշկը արագ քայելորվ հասավ իր աշխատասենյակ, այնուհետև շտապեց վիրահատարան։ Մինչ այդ նա միջանցքում հանդիպեց հիվանդի հորը, որը չէր զսպում իր բարկությունը․
Ու՞ր էիք այսքան ժամանակ։ Մի՞թե չեք հասկանում, որ որդուս կյանքը վտանգված է։ Ու դուք կոչվում եք բժիշկ, անգամ պատասպանատվության զգացում չունեք։

Բժիշկը մի կերպ ժպտաց ու պատասխանեց․

Հարգելիս, հիվանդանոցում չէի, եկա այնքան արագ, որքան հնարավոր էր։ Զանգ ստանալուց անմիջապես հետո շտապել եմ այստեղ։ Խնդրում եմ՝ հանգստացեք, որ հանգիստ կարողանամ կատարել աշխատանքս։

Հանգստանա՞լ․․․ Իսկ եթե հիմա վիրահատարանում քո որդին պառկած լիներ, հաստատ քեզ այսպես չէիր պահի։ Եթե որդուդ կյանքը վտանգված լիներ, ի՞նչ կանեիր իմ փոխարեն։ Երևի կհանգստանայիր, չէ՞․․․ -վրդովված ասաց տղամարդը։

Մենք կանենք հնարավոր ամեն բան՝ ձեր որդուն փրկելու համար։ Աղոթեք, Աստծո օգնությամբ մեզ մոտ ամեն ինչ կստացվի։

Երբ քո երեխայի մասին չէ խոսքը, այնքան հեշտ է ամեն ինչ․․․ -քթի տակ փնթփնթաց հիվանդի հայրը։

Մի քանի ժամ տևած վիրահատությունն ավարտելուց հետո, բժիշկը դուրս եկավ վիրահատարանից, տղամարդուն ասաց, որ որդին փրկված է, իսկ մանրամասների համար թող դիմի բուժքրոջը։

Депрессивный Бородатый Мужчина Плачет С Закрытыми Глазами Лицензионные фото и стоковые изображения

Ձեր բոլո՞ր բժիշկներն են այսպիսին․․․ Գոռոզ, մեծամիտ․․․ Մի՞թե ինքը չէր կարող ասել մանրամասներ, -հարցրեց տղամարդը բուժքրոջը։

Բանն այն է, որ երեկ ավտովթարի հետևանքով կյանքից հեռացել է բժիշկի 16-ամյա որդին, իսկ երբ մենք նրան զանգեցինք այսօր, նա ուղղակի թողեց ամեն ինչ ու եկավ՝ ձոր որդուն վիրահատելու․․․ Իսկ հիմա նորից գնաց տուն՝ որդուն վերջին հրաժեշտը տալու․․․ 

Երբեք մի դատեք մարդկանց, քանի որ չգիտեք, թե այդ պահին նրանց կյանքում ու հոգում ինչ է կատարվում։

Նյութը պատրաստեց Տեղեկատու կայքը

 

 

Понравилась статья? Поделиться с друзьями: