Արցախի նախարարը բնակիչներին հորդորել է մինչեւ սեպտեմբերի 25-ը լքել Աղավնո գյուղը

Արցախի նախարարը բնակիչներին հորդորել է մինչեւ սեպտեմբերի 25-ը լքել Աղավնո գյուղը

Այսօր Աղավնո համայնք է այցելել Արցախի տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը: Բնակիչների հետ հանդիպմանը վերջինս զգուշացրել է, թե մինչև սեպտեմբերի 25-ը ժամանակ է տրվում, որպեսզի համայնքաբնակները լքեն գյուղը, քանի որ Բերձորից Աղավնո հանձնվելու է թշնամական կողմին:
Սա վրդովեցրել ու զայրացրել է Աղավնոյի բնակիչներին. վերջիններս սպառնացել են հրկիզել իրենց իսկ տները:

Ռեժիմի այս բացահայտ դավաճանական քաղաքականությանը ընդդիմացող մեր հայրենակիցներին Խանումյանը տեղեկացրել է նաև, որ սեպտեմբերի 25-ից հետո իրենց կյաքն այստեղ վտանգված է, քանի որ Բերձորի միջանցքում այլևս «խաղաղապահներ» չեն լինելու, վերջիններս տեղափոխվում են՝ միջանցքը հանձնելով ադրբեջանական կողմին:

Ազգային-ժողովրդավարական Բևեռի մամուլի ծառայություն

Понравилась статья? Поделиться с друзьями: