Զուգարանի ախտահանիչ. Ահա թե ինչպես կարելի է օգտագործել քացախը զուգարանի մաքրման համար

Միջոցի հիմնական առավելությունը շրջակա միջավայրի բարեկեցությունն է և անվտանգությունը մեր առողջության համար: Քացախով Դուք հեշտությամբ կարող եք զուգրանը մաքրել անգամ այն դեպքում, երբ տանը կան փոքր երեխաներ կամ ընտանի կենդանիներ:

Ի վերջո, մաքրող քիմիական նյութերը, հատկապես ուժեղները, հաճախ շատ թունավոր են լինում: Օգտագործելուց հետո այն դժվար է լինում մաքրել մակերեսներից, և այն կարող է վնասակար գոլորշիներ արտանետել օդ: Իսկ քացախը թթու է, նույնպես բավականին հզոր, բայց ոչ թունավոր։ Այն հիանալի ախտահանիչ է զուգարանի և այլ մակերեսների համար։

Ինչպե՞ս մաքրել զուգարանը քացախով

Զուգարանի բծերից, ժանգից և նստվածքից ազատվելու ամենահեշտ միջոցներից մեկը քացախն է։ Նախ ամբողջովին անջատեք ջուրը, այնուհետև իջեցրեք բաքը, որպեսզի ջուր չմնա ոչ դրա մեջ, ոչ էլ զուգարանում։ Տաքացրեք 0,5 լիտր (հնարավորինս շատ) քացախ, չնոսրացված, 9 տոկոսանոց։

Կարևոր է քացախը չհասցնել եռման աստիճանի, այլ պարզապես գոլացնել մոտ 50-60 աստիճան, որպեսզի գոլորշին սկսի բարձրանալ։ Տաք քացախը լցրեք անմիջապես զուգարանակոնքի մեջ և թողեք այն ​​ամբողջ գիշեր կամ առնվազն 5-7 ժամ։ Առավոտյան բավական է խոզանակով մանրակրկիտ մաքրել զուգարանը։ Դուք կտեսնեք, թե որքան հեշտությամբ է մաքրվում նստվածքն ու ժանգը։ Ապա միացրեք ջուրը և ողողեք զուգարանը։

Եթե ​​կա ծանր աղտոտվածություն

Եթե ​​կան բծեր կամ չափազանց ուժեղ աղտոտվածություն, որոնք միայն քացախը չի կարող հեռացնել, կարող եք փորձել լվանալ զուգարանը սոդայի խառնուրդով: Վերցրեք չոր սոդան և սերտորեն լցրեք անմիջապես զուգարանակոնքի մեջ (մինչև այդ անհրաժեշտ է անջատել և քամել ջուրը):

Թաց սպունգով սոդան փրփրացրեք և դարձրեք մածուկ և կես ժամ թողեք զուգարանի պատերին։ Այնուհետև անհրաժեշտ է սոդահի վրա լցնել չնոսրացված քացախ: Խառնուրդն անմիջապես կսկսի փրփրել, որից հետո խոզանակով մանրակրկիտ մաքրեք մակերեսը։ Այնուհետև միացրեք ջուրը և լվացեք սոդայի մնացորդները:

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

(Visited 30 times, 30 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: