Անհապաղ հանեք աղբի դույլը լվացարանի տակի դարակից․․․ Ահա թե ինչով է դա վտանգավոր

Տանը մաքրությունը պահպանելու գլխավոր կետերից մեկը՝ աղբը ժամանակին տանից դուրս հանելն է։ Քչերը գիտեն, որ կտրականապես արգելվում է դույլը լվացարանի ներքևի դարակում դնելը։ Ահա թե ինչու։
порядок в частном доме

Սովորաբար տվյալ հատվածում առաջանում է անհասկանալի պահոց․ այնտեղ դրվում է ոչ միայն աղբի դույլը։ Այս դարակում սովորաբար կարելի է գտնել լաթեր, ջնջոցներ, լվացող հեղուկներ, հին կաթսաներ, դույլեր։ Մի խոսքով, ինչ ասես, ոչ չես գտնի։ Բայց ավելի լավ է նման բան չանել։

Առաջին հերթին, նման մութ ու չերևացող տեղերում շատ են սիրում տնավորվել խավարասերներն ու այլ միջատները։ Եթե տունը հին է, ու միջատներ էկոհամակարգում կան առհասարակ, ապա դժվար կլինի անկոչ հյուրերից ազատվելը։ Աղբի դույլը էլ ավելի կբարդացնի ձեր գործը։

порядок в частном доме

Էզոթերիկ կողմը

Սա ոչ պակաս կարևոր կետ է։ Ըստ ֆեն-շույ գիտության, աղբամանը չի կարելի դնել ջրին մոտ։ Ջուրն ուժեղացնում է տան ցանկացած էներգետիկա, թե դրական, թե բացասական։ Պատկերացնու՞մ եք, թե ինչ էներգետիկա է տարածվելու աղբամանից։ Հաստատ դրա մասին չեք երազել։

Աղբամանը դրեք ջրից, ծորակներից, լվացարաններից հեռու։ Վատ չի լինի, եթե այն ամրացնեք պահարանի դռանը՝ ներսի կողմից։

Նյութը պատրաստեց Տեղեկատու կայքը

 

 

Понравилась статья? Поделиться с друзьями: