4.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Ներկայիս Թուրքիայի հարավ-արևելյան Էրզրում (պատմական Կարին) նահանգի Թեքմանի շրջանում գրանցվել է 4.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ’ երկրաշարժն արձանագրվել է օգոստոսի 2-ին՝ ժամը 03։30-ի սահմաններում։

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ընդերքի 6.99կմ խորության վրա։Նախնական տեղեկությունների համաձայն՝ մարդկային և նյութական կորուստներ չկան։

Понравилась статья? Поделиться с друзьями: