Ձեր կրունկերն էլ ե՞ն այսպես ճաքճքում. գիտե՞ք ես ինչ եմ անում դրա դեմ. արդյունքը ուղղակի հիասքանչ է լինում

Սա փորձված միջոց է: Այն հիանալի կերպով կօգնի ազատվել կրունկների ճաքերից:

Թասի մեջ 1,5 լիտր տաք ջուր լցնել և ավելացնել 4 ճաշի գդալ ջրածնի պերօքսիդ: Ոտքերը պահել այդ ջրի մեջ: Ջուրը պետք է լինի տաք, սակայն ոչ այրող:

Մի քանի րոպե անց ստեղծվում է այնպիսի տպավորություն, որ ոտքերը մշակվել են մասնագետի կողմից: Եթե առկա են խորը ճաքեր և ոտքերն անխնամ վիճակում են կարելի է թողնել մոտ 20 րոպե: Այնուհետև մշակել չեչաքարով: Չորացնել և ոտնաթաթերին քսել գլիցերինի և քացախի խառնուրդ:

Ջրածնի պերօքսիդով վաննան կրկնել շաբաթական մեկ անգամ, իսկ գլիցերինի և քացախի խառնուրդը՝ ամեն օր:Փորձեք և ցանկալի արդյունքը հասանելի կլինի:

Գեղեցիկ և խնամված ոտքեր ունենալու համար պարտադիր չէ դիմել համապատասխան մասնագետի օգնությանը:

Понравилась статья? Поделиться с друзьями: