Հանգստյան օր էր, ամուսինս աշխատանքի էր․ Որոշեցի աղջկաս հետ դուրս գալ զբոսնելու․ Այգում մի սիրահար զույգի նկատեցի․ Աղջկան չէի ճանաչում, իսկ տղային․․․

Հանգստյան օր էր, ամուսինս աշխատանքի էր․ Որոշեցի աղջկաս հետ դուրս գալ զբոսնելու․ Այգում մի սիրահար զույգի նկատեցի․
Աղջկան չէի ճանաչում, իսկ տղային․․․Այգիում հայացքս սևեռվեց հեռվում կանգնած սիրահար զույգի վրա. գեղեցիկ շիկահեր աղջիկ
էր, շատ երկար մազերով և նուրբ կազմվածքով, իսկ կողքի տղամարդու հագին նկատեցի վերնաշապիկ…նույն վերնաշապիկից, որ
անցյալ շաբաթ ամուսնուս էի նվիրել:

Սիրտս սկսեց արագ զարկել.ես ճանաչեցի նրան, ամուսինս էր,ուրիշ կնոջ հետ էր գրկախառնված,միասին պաղպաղակ էին ուտում։
Ամբողջ կյանքս անցավ աչքիս առաջ.ես 16 տարեկան էի,նա՝ 18:Մինչ ամուսնանալը հանդիպել ենք 6 տարի, դրանից հետո հազարա-
վոր խնդիրներ ենք հաղթահարել:

Չենք բաժանվել նույնիսկ այն ժամանակ, երբ երկուսս էլ աշխատանք չունեինք, վարձով էինք ապրում: Միասին հասել ենք այն ամե-
նին, ինչ հիմա ունենք. սեփական տուն, մեքենա, և, ի վերջո, մեր 6 ամյա աղջիկը…Ուշ երեկոյան եկավ տուն և համբուրեց ինձ: Իսկ
ես ուղղակի նայեցի նրա աչքերին և հարցրեցի.


-Ինչու՞:

Նա զարմացած նայեց ինձ, հետո մի պահ մտածեց, և ասաց.

-Չգիտեմ:

Հաջորդ օրը հավաքեցի իմ ու դստերս իրերը և հեռացա: Առջևում մեզ սպասում է ամուսնալուծություն և ունեցվածքի բաժանում,
նաև նոր կյանք սկսելու փորձեր…

Понравилась статья? Поделиться с друзьями: