Մեծ խանութ, տարբեր բաժիններ` առանց դիմակի մտնում եմ, շրջում եմ , վերցնում ապրանքները եւ մոտենում դրամարկղին… Արտյոմ Հակոբյան

Արտյոմ Հակոբյանը գրում է. Մեծ խանութ, տարբեր բաժիններ` առանց դիմակի մտնում եմ, շրջում եմ , վերցնում ապրանքները եւ մոտենում դրամարկղին։
Գանձապահ — մենք առանց դիմակի չենք սպասարկում։ Ես — բայց ես արդեն ամեն ինչ վերցրել եմ, մնում ա վճարեմ ու դուրս գամ։

Գանձապահ — մեզ տուգանում են, չեմ կարող առանց դիմակի սպասարկել։ Ես — բայց ես առանց դիմակի ամբողջ խանութը շրջեցի, տարբեր մարդկանց հանդիպեցի ճանապարհին(մեծ մասը առանց դիմակի), հիմա մնացել ա վճարեմ ու դուրս գամ, նոր ե՞ք ասում, որ չեք սպասարկում։

Գանձապահ — Մենք առանց դիմակի չենք սպասարկում։ Ես — ունե՞ք դիմակ։ Գանձապահ — Այո ` քսան դրամ։ Ես — տվեք։ Հենց կողքից դիմակը տալիս ա, քթիս տակով դնում եմ դիմակը, վճարում եմ ու դուրս եմ գալիս։ Կինոյի տիտրեր։

Понравилась статья? Поделиться с друзьями: