«Ծանր շրջան էր, բայց արդեն լավ ենք»․ Սիլվա Հակոբյանը՝ ընտանիքով COVID-19-ով վարակվելու և հոր սիրտը ստենտավորելու մասին

Երգչուհի Սիլվա Հակոբյանն ամբողջ ընտանիքի հետ վարակվել է COVID-19-ով։ 14 օր մեկուսացված մնալուց հետո երեկ նրանք առաջին անգամ տանից դուրս են եկել, քանի որ այլևս վարակակիր չեն համարվում։

Tert.am Life–ի հետ զրույցում Սիլվան ասաց, որ համեմատաբար լավ են զգում իրենց, սակայն դեռ շարունակում են բուժում ստանալ։

«Տանն ենք բուժում անցել, բայց բժիշկների հսկողությամբ։ Ծանր շրջան էր, բայց փառք Աստծո, ամենադժվար փուլն արդեն անցել ենք»,– ասաց երգչուհին։

Վարակված են եղել նաև երգչուհու ծնողներն ու քույրը։ «Մենք շատ անհանգիստ էինք ծնողներիս համար։ Մայրիկս շաքար ունի, հայրիկիս վերջերս սրտի ստենտավորում էին արել։ Երկուսին էլ ռիսկային գոտում էին։ Հետևողական բուժման կուրս անցան, հիմա լավ են»,– ասաց երգչուհին ու հավելեց, որ առաջիկայում պետք է որոշվի՝ հայրիկին սրտի վիրահատության կենթարկե՞ն, թե՞ ոչ։

«Առողջական առումով դժվար շրջան էր, բայց ստենտավորումից հետո հայրիկս շատ հետևողական է բժշկի ցուցումներին։ Չի ծխում, հետևում է առողջությանը»,– ասաց երգչուհին։

Սիլվան պատմեց, որ այս ընթացքում Միլան էլ թեթև գրիպ է եղել, սակայն երեխայի մոտ COVID-19 չի հաստատվել։ «Մի փոքր հազում է, բայց կոկորդային հազ է, ոչ թե թոքային»։

Понравилась статья? Поделиться с друзьями: